Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի խախտումները հայտնաբերվել են արտադրության փուլում իրականացված ստուգման արդյունքում

Հուլիս 16,2013 15:43

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է, որ մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանության պատճառով արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ նշված խախտումները հայտնաբերվել են արտադրության փուլում իրականացված ստուգման արդյունքում: 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգուշավորություն և մինչև խախտումների վերացման մասին համապատասխան հայտարարությունը խուսափել նշված մթերքների ձեռքբերումից և օգտագործումից:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031