Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Փողը պետք է աշխատես, կամ գողանաս: Աշխատանք չունեն, գողանալ էլ չգիտեն»:

Հուլիս 16,2013 15:39

Ավելի քան մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ազատամարտիկների հետ, ովքեր բողոքի ցույցով էին հանդես գալիս Ազատության հրապարակում: Եվ հունիսի 4-ից մի քանի ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են սկսել: Բոլորի նպատակը մեկն է՝ պետության կողմից աջակցություն ստանալ: Այսօր «Վարկած» ակումբում իրենց դժգոհությունն էին նորից հայտնում ազատամարտիկներ Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ), Խաչատուր Խաչատրյանը և գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ազատամարտիկները իրենց խնդիրների լուծումը պահանջում են կառավարությունից:

Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ, այդ թվում նաև ազատամարտիկներ, հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով պետք է երաշխավորվեն պատերազմի մասնակիցների իրավունքները, նրանց սոցիալական պաշտպանվածության մեխանիզմները:

Վոլոդյա Ավետիսյանը ասում է, որ օրենքը միայն թույլ տվեց հասարակությանը իմանալու, որ ազատամարտիկների խնդիր կա Հայաստանում. «Իսկ ինչ վերաբերվում է օրենքին, ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում: Մենք պահանջում ենք «Պատերազմի կամավորական մասնակցի մասին օրենք», ոչ թե «Երկրապահ կամավորականի մասին օրենք»:

Ազատամարտիկները հանդիպում են ունեցել նաև ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ: Վ.Ավետիսյանը նշում է, որ հանդիպումը մասամբ արդյունք տվել է . «Սայլը տեղից շարժվել է, բայց հիմնական խնդիրները մնացել են չլուծված»: Իրենց բողոքին ի պատասխան պետությունը բացատրում է , որ գումար չունի, «Իսկ պետությունը ամեն ինչ էլ ունի, միայն ցանկություն է պետք»,- ասում է Վոլոդյա Ավետիսյանը:

Հարութ Ստեփանյանը նշում է, որ հաշմանդամ ազատամարտիկները գումար չեն ստանում պետության կողմից. «Փողը պետք է աշխատես, կամ գողանաս: Աշխատանք չունեն, գողանալ էլ չգիտեն, բա ո՞նց է լինելու իրենց վերջը»:

Նրանք հավատացնում են, որ պետությունը մոռացել է իրենց մասին: Պետության կողմից տված 60-65.000 թոշակով ազատամարտիկը չի կարող ընտանիք պահել: Նման խնդիրները պետությունը պետք է լուծած լիներ դեռևս 2 տարի առաջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Տիգ­րան Սարգսյանը նորից հանդիպելու է ազատամարտիկների հետ:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031