Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շամշյանի դատը հետաձգվեց

Հուլիս 16,2013 15:16

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մասնագիտական գործունեությունը իրականացնելուն խոչընդոտելու գործով դատավարությունը:

Գործի էությունը հետեւյալն է. Ռուստամ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թաիրով 14 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի հատուկ պահպանվող տարածքում, ինքնությունը չպարզված եւս մեկ անձի հետ, խոչընդոտել են, այդ ժամանակ, նշված տարածքում ֆոտոլրագրող Շամշյանի կողմից իր մասնագիտական, օրինական գործունեությունը իրականացնելուն, միաժամանակ Շամշյանի առողջության համար վտանգավոր, բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել:

Մեղադրող կողմը միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ հնարավոր չի եղել դիտել այն տեսանյութը, որտեղ երեւում է կատարվածը: Տեսանյութը, որը վերցվել էր «Սուր անկյուն» հաղորդաշարից, պահանջվում էր կրկին դիտել, որպեսզի ավելի պարզ դառնար դրանում արտացոլվածը:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 30-ին, ժամը 16-00 ին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031