Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԲ նախագահին ուղղված «Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ նամակի վերաբերյալ

Հուլիս 16,2013 14:58
bank

Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տարածվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված «Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ անանուն նամակ:
ՀՀ Կենտրոնական բանկն իր քաղաքականության համաձայն՝ չի արձագանքում անանուն նամակներին, սակայն կարևորելով հասարակության հետ թափանցիկ շփումը, նպատակահարմար է գտնում պարզաբանումներ տալ այս հարցի վերաբերյալ:
Google AdSense համակարգը ստեղծված է վեբկայքեր հրապարակողներին իրենց կայքերում գովազդ տեղադրելու և այդ գովազդի հղումներով անցնելու համար գումարներ վճարելու նպատակով: Google AdSense համակարգի միջոցով վաստակած գումարները կարող են փոխանցվել կայքը հրապարակող կազմակերպության բանկային հաշվին EFT – Electronic Fund Transfer համակարգի օգնությամբ: Ցավոք, այդ համակարգն այս պահին 257 երկրներից սպասարկվում է միայն 29-ում: Դրանց թվում են Եվրամիության 28-երկրներից 18-ը, Ավստրալիան, Կանադան, Հոնկոնգը, Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն: Աստիճանաբար այդ ցանկում ներառվում են նաև այլ երկրներ, այդ թվում՝ նաև արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրները:
Ինչ վերաբերում է Paypal համակարգից օգտվելուն, ապա ՀՀ տարածքից գրանցված օգտագործողները կարող են այդ համակարգի միջոցով կատարել փոխանցումներ, սակայն չեն կարող միջոցներ հաշվեգրել իրենց Paypal հաշիվներին և ՀՀ տարածքում գտնվող բանկային հաշիվներին: ՀՀ Կենտրոնական բանկը բանակցում է և շարունակելու է ուղիներ փնտրել Paypal համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ-ի համար հանելու ուղղությամբ:
Ի լրումն, հարկ է նշել, որ վերոհիշյալ ընկերություններն առևտրային կազմակերպություններ են և իրենց բիզնես-քաղաքականությունն իրականացնում են սեփական ռազմավարությունից և տնտեսական հաշվարկներից ելնելով: Մինչդեռ այդ քաղաքականության վրա կարող են ներազդել նաև պրոֆեսիոնալ համայնքները և խմբերը՝ սեփական բիզնես-պահանջարկն այդ կազմակերպություններին բացահայտ ձևով ցուցադրելով: Մեր շփումները Paypal ընկերության հետ ցույց են տվել, որ ՀՀ մասնավոր հատվածից այդ ընկերությունը դեռևս բավարար ազդակներ չի ստացել:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031