Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

Հուլիս 16,2013 14:19

Երևանիքաղաքապետարանումտեղիունեցածխորհրդակցությանժամանակ, որըվարելէքաղաքապետՏարոնՄարգարյանը, ամփոփվելենմայրաքաղաքիվարչականշրջանների2013թ. առաջին կիսամյակի ընթացքումկատարածաշխատանքներիգնահատմանևվերլուծությանարդյունքները: Ըստայդմ, բարձրցուցանիշներենգրանցելԱվան, Դավթաշենև Արաբկիրվարչականշրջանները: Համեմատաբարցածրցուցանիշներ ենարձանագրվելՆոր Նորք ևՇենգավիթվարչականշրջաններում:

Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Ըստ այդմ, քաղաքապետը համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է անձամբ այցելել համեմատաբար ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմեր, վերլուծել կիրառվող մոտեցումներն ու քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև չբավարարվել ձեռքբերածով, առավել հետևողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և անել հնարավորը առավելագույն արդյունքներ ապահովելու համար. <<Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով` մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա չորս տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին>>,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է վարչական շրջանների գործառույթների գնահատման շրջանակում ներառել նաև Երևանի ավագանու որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը, ինչպես նաև տարվա յուրաքանչյուր սեզոնին բնորոշ աշխատանքների իրականացման համեմատական վերլուծությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031