«Հա՛յ մարդիկ, արթնացե՛ք, խորոված ու քյաբաբ վաճառողները չեն եղել ձեր կուռքերը, նրանց չէ, որ դուք այսօր պիտի խոնարհվեք: Մենք այնպիսի մարդիկ ենք ունեցել, որ հսկայական գործ են արել Հայաստանի եւ հայ ազգի համար, բայց չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն՝ ելնելով նաեւ դիվանագիտական միջազգային նորմերի էթիկայից: Նաեւ չէր բացառվում, որ որոշ գերտերություններ շահագրգիռ կլինեին այդ մարդկանց վերացնելու, քանի որ ինչ որ անում էին՝ իրենց շահերին դեմ էր, ըստ էության: Բայց կարծում եմ, որ այսօր ժամանակն է ողջ ճշմարտությունը բացելու, անգամ եթե գերտերություններն այդ մարդկանց մուտքն իրենց երկիր արգելեն: Հայաստան պետությունը վերացման եզրին է, ու միայն ճշմարտության բացահայտումը կփրկի մեր երկիրը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հակակոռուպցիա» հ/կ-ի նախագահ Գառնիկ Մարգարյանը:
«Առավոտ» օրաթերթ