Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաստարկներ» «Ոսկե ծիրանի» դեմ

Հուլիս 16,2013 13:40

1941 թվականին Լենինգրադում  նկարահանվել է «Անտոն Իվանովիչը զայրանում է» երաժշտական կինոկատակերգությունը: Ֆիլմը հրաշալի է.  այն այսօր էլ է դիտվում՝ դերասանների պրոֆեսիոնալիզմի եւ Դմիտրի Կաբալեւսկու բարձրորակ երաժշտության շնորհիվ: Լենինգրադի բնակիչներն այդ կինոնկարը մինչեւ պատերազմի ավարտը չտեսան, չնայած դրա պաստառները սովի եւ ռմբակոծությունների դաժան տարիների ընթացքում ոչ ոք չէր հանում՝ դրանք ինչ-որ տեղ սփոփում էին շրջափակման զրկանքները կրող  մարդկանց, հիշեցնում էին խաղաղ կյանքի մասին: Իսկ ահա ռազմաճակատում այդ ֆիլմը ցուցադրում էին, եւ պատերազմի մասնակիցների վկայությամբ՝ այն ավելի շատ էր ոգեւորում մեր զինվորներին, քան բուն պատերազմի մասին ֆիլմերը, որտեղ ֆաշիստները ներկայացված էին որպես կատարյալ դեբիլներ: Ոչ մեկի մտքով չէր անցնում դժգոհել, թե ինչու, ասենք, ռազմաճակատի հոսպիտալներում վիրավոր զինվորներին ցույց են տալիս մի ֆիլմ, որտեղ լավ հագնված եւ կուշտ մարդիկ վիճում էին, թե որ երաժշտությունն է ավելի կարեւոր՝ դասակա՞նը, թե՞ օպերետայինը:

Վերջերս «Ոսկե ծիրան» փառատոնի մասին ես շատ տարօրինակ դատողություններ եմ լսում ու կարդում: Քննարկվում են ոչ թե ֆիլմերը, նույնիսկ ոչ թե փառատոնի կազմակերպման ուժեղ եւ թույլ կողմերը, այլ՝ պե՞տք է արդյոք Երեւանում միջազգային կինոփառատոն անցկացնել: Փաստարկների մի մասը «սոցիալ-քաղաքական են». ի՞նչ փառատոն, երբ Հայաստանի բնակչության 40 տոկոսը…, երբ գաղթականների քարավանները…, երբ մերօրյա էնվերներն ու թալեաթները… եւ այլն: Ինձ թվում է՝ նույնիսկ այդ վիճակում արժե ցույց տալ, որ Հայաստանը կարող է դառնալ միջազգային մասշտաբի մշակութային իրադարձության կենտրոն, որ այստեղ ապրում են հազարավոր մարդիկ, որոնք սիրում եւ գնահատում են իսկական արվեստը:

Փաստարկների մյուս մասը, այսպես ասած, «ազգային-ազատագրական է». թուրքական եւ ադրբեջանական ֆիլմեր, ազգային ինքնության դեմ ոտնձգություններ եւ այլն: Ուզում եմ հիշեցնել, որ նույն Հայրենական պատերազմի ժամանակ Բեթհովենի երաժշտությունը մեր երկրում արգելված չէր (Վագները արգելված էր, որովհետեւ այդ կոմպոզիտորը ռասիստական թեմաներով շատ էր ավել-պակաս խոսում, եւ այդ ցնդաբանությունները նացիստներին դուր էին գալիս): Հիշեցնենք նաեւ, թե ինչպես Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» փաստագրական գրքում խորհրդային համակենտրոնացման ճամբարի կալանավորները կարողանում են բացատրել իրենց հսկիչներին, որ գերմանացի բանաստեղծ Հայնեի քանդակը կարելի է կերտել:  Փորձենք ունենալ գոնե «Գուլագի» հսկիչների լայնախոհության մակարդակը. եթե մարդը թուրք է կամ ադրբեջանցի, ապա պարտադիր չէ, որ թշնամի լինի:

«Ազգային-ազատագրական» փաստարկների ծայրահեղական դրսեւորումն էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեջ մասոնական դավադրություն փնտրելը: Դա արդեն անեկդոտի ժանրից է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. ani says:

    Կրկին դեմ ենք առնում մեր սահմանափակ ու չգիտեմ էլ ճիշտ է այդպես կոչելը, բայց նեղ ազգայնամոլական մտածելակերպին: Այդ մտածելակերպը նույն արագությամբ է ոչնչացնում ու որակազրկում մեր հասարակությանը, ինչ արագությամբ վերջին 15 տարվա տխմար քաղաքական գործիչներն ու իշխանավորներն են դա անում: Կրթության և մշակույթի բացակայությունը առաջ է բերում նման ոչ ադեկվատ մտածողություն: Մեզ համար հայրենիք հայհոյելը կամ հայրենիք լքելը դավաճանություն չէ, բայց այ նեղ ազգայինից դուրս գալն ու համամարդկային մտածելը՝ մեղք ու դավաճանություն: Կրթվեք, փառատոնը փնովող իմ հայրենակիցներ, ծանոթացեք այլ ազգերի մշակույթին, դիտեք Ոսկե ծիրան փառատոնի ֆիլմերը, ճանաչեք օտարազգի կինեմատոգրաֆիստներին և հիշեք՝ ամենամեծ չարիքը տգիտությունն ու անտեղյակությունն է:

  2. Tigran says:

    Պարոն Աբրահամյան ջան, ես շատ կուզենայի իմանայի ձեր կարծիքը այն մասին թե մեր հանրապետության , ասենք տնտեսագետների, իրավաբանների, բժիշկների և ուսուցիչների քանի տոկոսը հետևած կլինի փառատոնի աշխատանքներին և ընթացքին:
    Չեմ ուզում խոսել այն մասին, թե մեր կառավարության անդամներից, քաղծառայողներից քանիսն են հետևվել փառատոնին և մեր ԳՌՈՒԶՉԻԿՆԵՐԻՑ, կներեք ուզում էի ասել պատգամավորներից քանիսը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ենթադրում եմ, որ Շմայսը, Թոխմախի Մհերը եւ գեներալ Մանվելը հաստատ ոչ մի ֆիլմ բաց չեն թողել: 🙂 Բայց եթե լուրջ, մենք պաշտոնական տեղեկատվություն օրերս կիմանանք եւ ընթարցողներին կհայտնենք: Իմ տպավորությամբ, հանդիսատեսները շատ էին, մանավանդ՝ երիտասարդության շրջանում:

  3. գոհար says:

    Վերջերս մի տեղ կարդացի,որ Ռոնալդ Ռեյգանը իր պաշտոնավարման տարիներին ԱՄՆ -ում արձանագրված տնտեսական աճն ու հարկերի նվազումը բացատրում է նրանով, որ իր շրջապատում իրենից խելոք առնվազն 50 մարդ կա:Սա էլ է խոսում մարդու խելքի ու ազգի ճակատագրով մտահոգ լինելու մասին: Ավաղ…

  4. Maxim says:

    Հարգելի Արամ Աբրահամյան: Թույլ տվեք այս անգամ Ձեզ հետ չհամաձայնվել: Իմ խորը համոզմամբ Ձեր նշած անձերը, նաև ողջ Նժդեհականները դիտում են բոլոր արվեստի գործերը,, հատկապես՝ ռոբիկը, շեռժիկը ու շաշիկը, որի վառ արտահայտությունն է նրանց բարձր ինտելեկտը ցանկացած բնագավարում:

    • Արմեն says:

      Գոնե, որ առանց մտածելու վիրավորում եք, դրանից դուք կայֆ ստանում եք թե ոչ:

      Որովհետև ձեր այսպիսի մտքերով մասնակցությունը բացի անձնական կայֆից այլ օգուտ տալ չի

      կարող ոչ անձի և ոչ էլ անձանց առավել եվս:

  5. Gagik says:

    ներկա էի միջոցառումներից մեկին, լավ տպավորություն ստացա…դերասանները հատկապես ոգեւորված էին…իսկ Joys-ում ճաշկերույթին լեփլեցուն էր դահլիճը ու լիաթոք ուրախանում էին…հատկապես մութաֆյան դուստրը…

  6. Maxim says:

    Հարգելի Արմեն: Եթե խոսքը իմ մեկնաբանության մասին է, ապա շատ սխալվում եք, որ կարծում եք
    որ իմ մեկնաբանությունները՝ իմ կայֆ ստանալու համար է: Իմ պատկերացնանբ կայֆ ստանում են,՝
    ֆիզիկական բավականության արդյունքում: Ի տարբերություն համամարդկային կայֆ ստանալու հասկացությունից, որի ամենագերագույն դրսևորումը՝ երկու տարբեր սեռերի ինտիմ՝ ֆիզիկական
    հարաբերությունն է հիմնված սիրո վրա, որից հետո երբ ավարտվում է կայֆը՝ մնում է սերը, իսկ մեր
    երկրում՝, կայֆը ունի շատ ավելի լայն հասկացություն, օրինակ՝ մի փունջ ախպեր տղերքով՝, խաշի,
    խորովածի, քյաբաբի, կամ բոլորը միասին՝ սեղանի շուրջ միմյանց կենացներով շողոքորթելն է, և
    որքան բարձրաստիճան են հավաքված, այնքան կեղծության մակարդակը բարձր է: Կան նաև կայֆի
    շատ տարատեսակներ, որոնք գուցե և միայն մեր երկրի համար չեն բնորոշ, ուղղակի այն մեզ մոտ
    շատ է արմատացած, օրինակ՝ ստելը, խաբելը, քցելը, կեղծելը, կամ մինչև գիշեվա կեսը հարսանիք
    անելը, հետո հռավարությունով ավարտելը, իսկ եթե մեկը համարձակվի ասի որ փոքր երեխեք կան,
    որ չեն կարողանում քնել, ոհմակով՝ նրա մռութը ջարդելը, որ ավելի հիշարժան լինի հարսանիքը:
    Այսօրվա կայֆ անողների ֆանտազիան այնքան մեծ է, որ չի տեղավորվում տրամաբանության մեջ:
    Ինչ վերաբերվում է իմ մտքերի մասնակցությունը՝ անձնական կայֆի հետ, ուղղակի աբսուրդ է:
    Ինչպես կարող է մի մարդ, որը ականատես է եղել, թե այլ ազգեր ինչպես ընդհամենը 20 տարում
    հասան զարգացման այն մակարդակին, որը նույնիսկ երազել չէին կարող, իսկ իմ երկիրը, որը 20
    տարի առաջ հրաշքով ետ բերեց իր պատմական հողի մի մասը՝ համատարեծ լքում է երկիրը, կամ
    սպասում ամենահնարավոր պահի, քանի, որ երկիրը թալանվում է, կողոպտվում, բարոյալքվում,
    մարդկային արժանապատվությունը 5-10 հազար դրամով գնվում ու վաճառվում:
    Ես ապրել եմ,՝ բացի Ավստրալիայից և երկու բևեռներից, բոլոր մայր ցամաքներում, փորձել չատ
    ուտեստներ ու խմիչքներ, և այդ ամենը հետաքրքիր է միայն մինչև կուլ տալը, որից հետո այդ բոլորը արժանանում են նույն ճակատադրի, իսկ մեծ հաշվով նման ճակատագրի ես չեմ ցանկանում
    արժանանալ և միայն,՝ լավ, հարուստ, ապահով, հայրենիքը կարող է մարդուն նվիրել այդ վայելքը,
    որը ստանում ես ամեն ինչից, բացի ֆիզիկական կայֆից:
    Իրոք, ես հաճախ եմ վիրավորանքներ շռայլում կոնկրետ անձանց հասցեին, նրանց անունները գրելով փոքրատառերով, տառերը աղավաղելով, որը իմ բողոքի, ցավի, լացի, կոծի յուրատիպ
    արտահայտությունն է նրանց հանդեպ, որոնց ձեռքերով ավերվում ու թալանվում է իմ երկիրը: Իհարկե դա իմ պայքարի միակ ձևը չէ, որով ես պետք է բավարարվեմ, եկել եմ իմ հայրենիքը,
    միացել եմ մի շարժման, որը կոչվում է ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ, որի կորիզը մաքուր է ու առողջ, իսկ
    թե ինչ ընթացք կունենա կյանքը ցույց կտա: Ես ունեմ այդ շարժման հանդեպ երեք ամենակարևոր
    զգացողությունները, սերը՝, հույսը և հավատը, առանց որի հայրենիք չես ունենա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031