Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանագոտուց արտագաղթը շարունակվում է

Հուլիս 16,2013 13:28

Գրանցումով 665, փաստացի 558 բնակիչ ունեցող սահմանամերձ Դովեղ գյուղից այս տարի Ռուսաստան աշխատելու է մեկնել ավելի քան 5 տասնյակ երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդ: Հայտնի չէ, թե նրանց որ մասը հետագայում գյուղ կվերադառանա: Դովեղի գյուղապետարանից տեղեկացանք, որ 2 ընտանիք էլ գյուղից հիմնական բնակության է տեղափոխվել հարեւանությամբ գտնվող Նոյեմբերյան քաղաք:

Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղի բնակիչները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ շարունակվող արտագաղթի պատճառով գյուղում աշխատուժի պակաս կա, դաշտում հնձված-հավաքված խոտը Կոթի տեղափոխելու համար հաճախ համագյուղացի օգնականներ չեն կարողանում ճարել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Դա նորմալ երևույթ է, բոլորովս գնանք, որ հետ գանք արդեն մեր մայր հայրենիք` Պարսկաստան, Ռուսաստան կամ իսլամական մի այլ երկիր: Մենք չենք սիրում անկախություն, մենք նույնիսկ այդ հասկացությունն ենք օգտագործում դրանից զրկվելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031