Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վայդոտաս Վերբա. «Հայաստանի տեմպերն առաջին հերթին պետք է ձեզ բավարարեն»

Հուլիս 16,2013 13:10

Լիտվայի հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հատուկ հանձնարարություններով դեսպան Վայդոտաս Վերբան համարում է, որ Արեւելյան գործընկերության առաջնայնություններից նախեւառաջ էներգետիկ անկախությունը, տարածաշրջանային համագործակցությունը Բալթիկ ծովի ավազանի երկրների հետ եւ հենց գործընկերությունն Արեւելյան երկրների հետ: Ամենակարեւոր առաջնայնությունների մեջ նա նշում է նաեւ ԵՄ անդամ երկրների միջեւ բաց սահմանները:

Aravot.am-ի հարցին`բավարարո՞ւմ են Հայաստանի տեմպերը ԵՄ-ի չափանիշներին հասնելու առումով, դեսպան Վայդոտաս Վերբան պատասխանեց. «Հայաստանի տեմպերն առաջին հերթին պետք է ձեզ բավարարեն, ոչ թե մեզ: Ու եթե այն ջանքերն ու տեմպերը, որոնք ներկայումս ներդնում է Հայաստանը բանակցային գործընթացում, բավարարում են ձեզ, ԵՄ-ն, կարծում եմ, համարժեք արձագանք կտա: ԵՄ-ն երբեւէ չի պարտադրի կամ մղի ինչ-որ քայլերի: Մենք կսպասենք»:

Aravot.am-ը դեսպանից հետաքրքրվեց նաեւ`ՌԴ-ի կողմից ջղագրգիռ արձագանքներ չի՞ տեսնում: «Իմ, ինչպես նաեւ ԵՄ շատ պաշտոնյաների կարծիքով, Արեւելյան գործընկերությունը ինչ-որ մեկի դեմ չէ, այն հանուն է: Անձամբ ես, չեմ տեսնում ջղագրգռության որեւէ առիթ, քանի որ ամեն ինչ արվում է հանուն: Հայաստանն ընտրել է եվրոպական ուղղությունը եւ մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ օգնենք ու դա որեւէ մեկի հետ պատերազմելու առիթ չէ»,- ասաց դեսպան Վայդոտաս Վերբան, որը հակված է կարծել, որ Վիլնյուսում ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կնախաստորագրվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031