Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամբարակի թանգարանը նոր շունչ կստանա

Հուլիս 16,2013 13:05

Այսօր Կոնգրես հյուրանոցի «Միացյալ» դահլիճում Վորլդ Վիժն Հայաստանի եւ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջիկա ծրագրերը: Այս երկու կազմակերպության համագործակցության շրջանակներում իրականացվելու է Ճամբարակի մշակութային կենտրոնի եւ Բորյան եղբայրների անվան թանգարանի վերանորոգումը, ինչպես նաեւ շուրջ 3330 երեխայի համար կազմակերպվելու են ամառային ճամբարներ:

Ինչպես Վիժն Հայաստան որակի եւ զարգացման բաժնի ղեկավար Լիանա Պողոսյանը հայտնեց, մշակույթի տանը բացվելու են տարբեր խմբակներ: «Խմբակներում երեխաները կսովորեն տարբեր արհեստներ եւ արվեստ: Այս կերպ փորձում ենք զարգացնել նրանց»:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանն էլ հայտնեց, որ իրենց հիմնական նպատակն է լինել երեխաների կողքին: «Մենք սատարում ենք նորարար եւ ստեղծագործական նախաձեռնությունները երեխաների համար, այսինքն` ամեն ինչ, ինչ որ կապված է երեխաների կյանքի ու պայմանների բարելավման հետ»,- ասաց նա:

Այս երկու հիմնադրամներն արդեն երկու տարի է, ինչ համագործակցում են: Անցած տարի նրանց համատեղ ջանքերով շուրջ 2800 երեխա այցելել է ճամբարներ:

Անդրադառնալով մշակույթի տանը՝ բանախոսները հայտնեցին, որ այնտեղ կգործի նաեւ խանութ, որում կվաճառվեն երեխաների պատրաստած փայտե եւ կավե իրերը: Այս կերպ, ըստ նրանց, կզարգանա տուրիզմը, ինչպես նաեւ վաճառքի արդյունքում կապահովվեն երեխաների ֆինանսական խնդիրները:

Թանգարանում կցուցադրվեն նախկին սովետական ժամանակաշրջանի պարագաները: Ինչպես ասացին, այժմ թանգարանը չի գործում, նրա մի հատվածում տեղադրված են եղել երկրաբանական իրեր, իսկ մյուսում՝ կիսանդրիներ, որոնք շատ տիպիկ խորհրդային ոճով են: Համատեղ համագործակցության արդյունքում, բացի այս երկու հատվածների վերանորոգումից, կլինեն նաեւ գյուղական անկյուն, գրադարան եւ խմբակներ:

«Անցած տարվանից ՔՐՈՆԻՄԵՏԸ դարձավ մեր ճանապարհի լավագույն ընկերը: Մենք համատեղ կարողացանք գյուղական համայնքների երեխաների համար ստեղծել հնարավորություն շփվել միմյանց հետ՝ ուղարկելով ամառային ճամբարներ»,- նշեց Լիանա Պողոսյանը:

«Վորլդ Վիժն Հայաստան» հաղորդագրության եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Ժիրայր Էդիլյանն էլ հայտնեց, որ աշնան վերջին կլինի Ճամբարակի մշակութի կենտրոնի բացումը:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031