«Մերձավոր եւ միջին Արեւելքի տարածաշրջանում ուժեղանում են քաոսային վիճակները, դա կապված է Արաբական գարնան հետ եւ այն միջամտության, որն իրականացվում է Արեւմուտքի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային զարգացումների շուրջ խոսեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա պնդմամբ, տարածաշրջանը դառնում է աշխարհաքաղաքական թատերաբեմ, որն ունի համամոլորակային բնույթ, աշխարհաքաղաքական պայքարն ուժեղանում է: Վերջին տասնամյակում Թուրքիայում տեղի ունեցավ տնտեսական աճ, որը նպաստեց կենսամակարդակի զարգացմանը: Թուրքագետը կարծում է, որ Էրդողանի դեմ ընդվզումը կշարունակվի, մյուս տարվա սկզբում կծնվի նոր քաղաքական ուժ:
Ինչ կապված է Սիրիայի հետ՝ բանախոսը նշեց, որ Թուրքիան խորապես ներգրավված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, գարնանը նախատեսված տեղական կառավարման մարմինների ընտրություններին.
«Էրդողանը եւ նրա կառավարությունը կարող են դիմել արկածախնդրության: Նրանք կհրահրեն պատերազմ, իրենց ռեյտինգը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին ձեռնտու է ավելի կայուն Թուրքիա: Վերջինս որոշակի կախում ունի Թուրքիայից, քանզի նա գտնվում է Արեւմուտքի հետ մի ճամբարում: Մենք պետք է պատրաստ լինենք, որովհետեւ ուղղակի պայքարի մեջ պետք է մտնենք Թուրքիայի հետ, դա լուրջ, ինտելեկտուալ պայքար է: Հայությունը ուժերը պետք է կենտրոնացնի առաջ գնալու համար: Բարդ ճանապարհ է, բայց սերունդը պետք է անցնի այս ճանապարհով»:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ