Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական փակ սահմանի մասին հարցը շրջանցվեց

Հուլիս 16,2013 12:52

ԵՄ-Հայաստան համագործակցությունը չի կարող արդյունավետ լինել, քանի որ հայ-թուրքական սահմանը փակ է: Օրերս, Ուկրաինա կատարած այցի ժամանակ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր, «Լիտվայի առաջիկա նախագահության շնորհանդես`Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Արեւելյան գործընկերության գերակայությունները» թեմայով քննարկման ժամանակ հարցը վերահասցեավորվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեաին: Դեսպանը, մեծ հաշվով, շրջանցեց հարցը, միայն նկատելով, որ. «Ամեն դեպքում կա ընդհանուր սահման`Վրաստանով»:

Քննարկման մասնակիցները`Լիտվան ներկայացնող տարբեր աստիճանի դիվանագետներ, տեղեկացրեցին մի քանի մասնավոր քայլերի մասին, որոնք նախատեսվում է մոտ ապագայում: Աշնանն արդեն մի կոնֆերանս կանցկացվի, որի հիմնական նպատակն է լինելու գումարներ տրամադրել փոքր քաղաքներին` էներգետիկ խնդիրների հարցերը կարգավորելու, տեղական մակարդակի հնարավորությունները զարգացնելու համար: Վիլնյուսում կանցկացվի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆորում, որին չորս հազար մասնակից է լինելու: Ներկա կգտնվեն նաեւ հայաստանյան ընկերությունները:

ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նկատեց, որ Լիտվան բավական նրբանկատ է իր Արեւելյան գործընկերների հետ գործընկերության առումով, ինչը էական եւ կարեւոր հանգամանք է: Նա խոսեց այն մանրամասների մասին, թե ինչ հետեւանքներ է բերելու Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին`բարեփոխումների առումով:

Ինչ ենք քննարկում, երբ պայմանագիրը ոչ ոք չի տեսել`անդրադառնալով նախօրեին հնչած այս մտահոգությանը, ՀՀ փոխարտգործնախարարն ասաց, որ մեր գործընկերները մեզ չեն հասկանա, որ դեռ բանակցությունները չավարտված՝ հրապարակենք կետերը: Ուկրաինայի օրինակին հղում անողներին էլ ասաց, որ Ուկրաինան բովանդակային առումով այլ իրավիճակում է:

Փաստաթղթի ստորագրումից հետո, հայաստանցի դիվանագետը տեսնում է նրա իրականացմանն արագ անցնելու հնարավորությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031