«Մենք վստահաբար պատերազմում չենք պարտվի: Ադրբեջանը վստահաբար չի կարող գերակշռություն ունենալ: Պարզապես հնարավոր պատերազմը շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի Հայաստանի դեմ…» հայտարարությանը:
Ավելի մանրամասնելով, նա նկատեց. «Ի՞նչ է Ադրբեջանի համար հաղթանակը: Արդյոք կարո՞ղ է Ադրբեջանը իր համար անվնաս ձեւով Ղարաբաղը գրավել: Իհարկե, ոչ, բնականաբար, նա կարող է հսկայական նյութական վնաս հասցնել մեր երկրին, Ղարաբաղին, բայց իրեն ավելի մեծ վնաս է հասնելու: Եթե նրանք մտածում են, որ Ղարաբաղը կգրավեն, գրավեն, որ ի՞նչ անեն: Ո՞նց են պահելու, ո՞նց են անելու: Ղարաբաղի նման երկրում, եթե 5 միլիոն հայերից, չեմ ասում՝ 10 միլիոնից, 5000 մահապարտ լինի, եթե այդ 5000-ը որոշի կռվել եւ զոհվել, Ադրբեջանը պարտված է»:
«Թուրքիայի բանակը շատ ավելի ուժեղ է, քան PKK-ն, բայց չկարողացավ կոտրել PKK-ին: Եթե պայքարը ժողովրդական է, հնարավոր չի հաղթել: Այո, այսօր բարոյահոգեբանական վիճակն այլ է, քան 90-ականներին, բայց մեր բանակի պրոֆեսիոնալիզմը եւ առկա զինատեսակները այնպիսի հնարավորություններ են տալիս, որ ուշքի չեն գա»
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
если первым бутешь ты папян .потом ашотян .потом шармазанов .и олигархи своими кланами . то потом я приду и 50 мужиков из своих друзей .теперь ваша очередь стать пушачним мясом а мы будем подрят мочить азиков