Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանի հնչեցրած պահանջատիրական հայտարարությունը յուրօրինակ փորձաքարերից մեկն էր

Հուլիս 16,2013 12:26
agvan

Գաղտնիք չէ, որ որեւէ հանցագործությանը իրավական գնահատական տալն ու նրա հետեւանքների հաղթահարման իրավաբանորեն հիմնավորված խնդրի առաջադրումը մի բան է, իսկ մեկ պետության կողմից մյուսին տարածքային պահանջ ներկայացնելը՝ բոլորովին այլ բան։
Նման խնդիրը կարող է առաջադրվել նաեւ միջազգային դատարանների եւ այլ ատյանների կողմից։ Ուրեմն քանի դեռ Հայաստանի արտգործնախարարությունը կամ նախագահը նման հարց չեն բարձրացրել, վաղաժամ է խոսել Հայաստանի ներկայացրած տարածքային պահանջի մասին։
Բայց շրջանցելով այս ակնհայտ փաստը՝ Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակը փորձել է իր խոսքի հակասությունը քողարկել հետեւյալ հիշեցումով. «Այդ դիրքորոշումը հակասում է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գլխավորությամբ միջազգային կազմակերպությունների առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։
Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի նշված կազմակերպություններին անդամագրվելիս յուրաքանչյուր երկրի կողմից ընդունվող՝ պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու շաբլոն սկզբունքը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդրի հետ։ Ամենքին է հայտնի, որ ցեղասպանության, այսինքն՝ մարդկության դեմ իրականացված հանցագործության միջոցով ձեռք բերված տարածքների վրա երբեք չի տարածվել եւ ապագայում էլ չի կիրառվելու պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը։ Հակառակ պարագայում ցեղասպանությունները ապագայում եւս կդառնան տարածքային հարցեր լուծելու ամենագործուն միջոցը։
Նախ՝ «քնեցնելով» խնդիրը եւ ապա այն միջազգային իրավունքի հարթությունից տեղափոխելով երկկողմ հարաբերությունների ոլորտը եւ դրան գումարելով ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կանոնադրությունների հանրահայտ կետերը, թուրքական կողմը փորձում է նենգափոխել հարցը եւ մղել բոլորովին այլ հարթություն։
Բնական է, որ վերջում էլ նման մտադրությունը քողարկվում է զուտ թուրքական սպառնալիքով՝ «Յուրաքանչյուր ոք պետք է լավ սերտի, որ ոչ ոք չի համարձակվի հողեր պահանջել Թուրքիայից»։
Այսպիսով հուլիսի 5-ին՝ Իրավաբանների համահայկական խորհրդաժողովում, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հնչեցրած պահանջատիրական հայտարարությունը այն յուրօրինակ փորձաքարերից մեկն էր, որը թույլ տվեց Հայաստանի պետական ու քաղաքական շրջանակներին ստուգել ինչպես հակառակորդի անմիջական ռեակցիան, այնպես էլ հակազդեցության թուրքական տեխնոլոգիաների նրբերանգները։
Այս առումով տեղի ունեցածը միանգամայն ուսանելի է եւ օգտակար՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին հայ-թուրքական հարաբերություններում սպասվող զարգացումների համատեքստում։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031