Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆԻ հետ հարցազրույցից:
– Պարոն Սադոյան, թեև ընտրվել եք Կենտրոն վարչական շրջանից, բայց Կենտրոնի բնակիչները Ձեզ չեն ճանաչում։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ։ Օրինակ, ես, լինելով լրագրող և Կենտրոնի բնակիչ, Ձեզ՝ որպես օրենսդրի, չեմ ճանաչում։
– Ինձ թվում է, Դուք Կենտրոնում չեք բնակվում։
– Սխալվում եք, և՛ ծնողներս, և՛ ես ծնվել- մեծացել ենք Կենտրոն վարչական շրջանում։
– Ո՞ր թաղամասում եք ծնվել-մեծացել։
– Ծնվել եմ և մանկությունս անցել է Թումանյան փողոցում, այժմ ապրում եմ Դազար Փարպեցու փողոցում։
– Ուրեմն Թումանյան փողոցով չեք քայլում։
– Քայլում եմ։
– Ի տարբերություն Ձեզ, ես ամեն երեկո եմ քայլում Թումանյան փողոցով և Ձեզ չեմ հանդիպել։
– Ասել է՝ պատգամավորի գործունեությունը (ինչով նրան ճանաչում է ընտրողը) պետք է դրսևորվի Թումանյան փողոցով քայլելով։
– Իհարկե, ես այդպես չեմ կարծում, ուղղակի որպես իմ Երևան քաղաք, որը շատ եմ սիրում, ես ամեն երեկո քայլում եմ։
– Է՜, բոլորն էլ երեկոները զբոսնում են, քայլում են։
– Ձեզ չեմ տեսել, չգիտեմ։
– Դուք քայլում եք ու բոլորին որպես պատգամավոր ֆիքսո՞ւմ եք։
– Այո, ես քայլում եմ ու բոլորին ֆիքսում եմ:
Զրույցը Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում