Բանից պարզվում է՝ 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանը միայն հեռահաղորդակցության (պարզ ասած՝ հեռախոսով խոսելու) վրա մոտ 50 միլիոն դրամ է ծախսել:
«ՉԻ»- Եթե համարենք, որ Երեւանի քաղաքապետարանը մոտ 200 աշխատող ունի, ստացվում է, որ յուրաքանչյուր աշխատող ամսական 20 հազար դրամի խոսել է հեռախոսով կամ այլ ձեւով է «հեռահադորդակցվել» (օրինակ՝ «սկայպով»): Ընդ որում, կարելի է չկասկածել՝ բոլորը խոսել են բացառապես Երեւանի խնդիրների մասին, թե ինչպես ավելի բարեկարգ դարձնել մեր քաղաքը, ինչպես իրականացնել կանաչապատումը եւ այլն։ Մի խոսքով՝ հանգիստ կարող ենք հպարտանալ. Երեւանի քաղաքապետարանը տարածաշրջանի ամենամարտունակ եւ ամենաչաչանակ քաղաքապետարանն է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում