Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը հավատում է Տիգրան Սարգսյանի խոսքերին

Հուլիս 16,2013 12:06

Հատված ԲՀԿ անդամ Հարություն Ղարագյոզյանի հետ հարցազրույցից:

Ցանկություն չունե՞ք, որ ԲՀԿն իշխանական կոալիցիա վերադառնա։

– Իմ կարծիքով… դե, մենք չենք որոշում։ Եթե լինի՝ լավ կլինի, եթե չէ՝ դե ի՞նչ ասեմ։ Վատ չի լինի, որ կոալիցիա կազմենք, բայց սենց էլ ա նորմալ։

ԲՀԿի համար ավելի շահեկա՞ն էր, երբ կոալիցիոն անդամ էր։

– Հա, իհարկե։

Պարոն Ղարագյոզյան, այդ դեպքում չե՞ք փորձել կուսակցությանն առաջարկել մտածել կոալիցիա վերադառնալու մասին։

– Մենք նման քննարկումներ չենք ունեցել, որ լինեին, ես իմ խոսքը կասեի։ Հիմա արձակուրդի մեջ ենք, հանգստանում ենք, սեպտեմբերին կգանք, ամեն ինչ պարզ կլինի։

Իսկ ԲՀԿում շա՞տ են մարդիկ, ովքեր Ձեր նման ցանկություն ունեն ԲՀԿին կոալիցիոն կազմում տեսնել։

– Չեմ կարա ասեմ, ամեն մարդ իրա կարծիքն ունի։

Անընդմեջ խոսում են նաև, որ ԲՀԿում երկու թև կա

– Տենց բան չկա՝ ոչ մի թև չկա. ամեն ինչ իրա հունով գնում ա։ Ոչ մի ճամբար չկա։ Կուսակցությունով հավաքվում ենք, նորմալ, քննարկումներ ենք անում, տենց բան չկա։

Մեղադրանքներ կան ԲՀԿի հասցեին, որ Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության, վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմության մասին հայտարարություններ չեք անում, կարծիքներ չեք հայտնում։ Ինչո՞ւ այս թեմաներով Ձեր մտահոգությունները չեք հայտնում։

– Արձակուրդի մեջ ենք, ո՞նց խոսանք… սեպտեմբերին կգանք, կխոսանք։

Բայց սրանք նորություն չեն

– Դե հա…

Իսկ Դուք ինքներդ ի՞նչ կարծիք ունեք օֆշորային այս պատմության մասին։

– Ոչ մի։ Եթե մարդը հրաժարվում ա, ասում ա, որ ինքը կապ չունի՝ ի՞նչ մտածեմ։

Հավատո՞ւմ եք Տիգրան Սարգսյանի խոսքերին։

– Իհարկե հավատում եմ։ Եթե մարդն ասում ա՝ փաստեր էլ չկան, ինչի՞ չհավատամ։

Բայց Կիպրոսի դատախազն էլ, ըստ էության, հերքեց։

– Դե հիմա Կիպրոսի դատախազը հերքեց, մեր վարչապետն էլ դիմել է մեր դատախազին, որ գործն ընթացք ստանա։ Երբ ընթացք ստանա այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզ կլինի։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031