Լրահոս
Օրվա լրահոսը

62 համայնքապետարան կես տարում հավաքագրել են ընդամենը 243 միլիոն դրամ

Հուլիս 16,2013 11:51

Հուլիսի 12-ին կայացել է Տավուշի մարզխորհրդի նիստ, որը վարել է մարզպետ Արմեն Ղուլարյանը: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը ներկայացրել է մարզի համայնքների տեղական բյուջեների 2013թ. առաջին կիսամյակի կատարողականը:

Հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների փաստացի մուտքը կազմում է 1103.1 միլիոն դրամ, որը նախատեսված եկամուտների 94 տոկոսն է: Վիճակն ավելի վատ է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առումով: Մարզի 62 համայնքներում (որից 5-ը՝ քաղաքային) սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է ընդամենը 243, 6 միլիոն դրամ կամ հավաքագրվել է նախատեսվածի 80.8 տոկոսը:

Ռ. Ներսիսյանը տարբեր եկամտատեսակների ցածր կատարողականներ ունեցող համայնքների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել թերակատարումների վրա եւ առաջարկել կտրուկ միջոցներ ձեռնարկել հավաքագրման մակարդակը բարձրացնելու համար,քանի որ այն կարող է հանգեցնել բյուջեով նախատեսված ծախսերի թերակատարման եւ պարտքերի առաջացման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031