Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ասոցացման համաձայնագրի տեքստը իշխանությունը գաղտնի է պահում

Հուլիս 16,2013 11:41

ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Երեւան այցի ժամանակ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ համաձայնագրի տեքստը գործադիր իշխանությունը գաղտնի է պահում, ինչին ի պատասխան՝ հանձնակատարն իր զարմանքն է արտահայտել, այնուհետեւ ասել, որ ինքը միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդ փաստաթուղթը մինչեւ նախաստորագրումը հասանելի լինի հայ պատգամավորների համար։

Համաձայնագրի տեքստի գաղտնիության հարցը բարձրացվել է նաեւ երեկ՝ ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի նախաձեռնած քննարկման ժամանակ։ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ թեեւ իրենք պաշտպանում են եվրոպական ինտեգրման քաղաքականությունը, բայց ունեն նաեւ վերապահումներ ու մտահոգություններ։ Դրանցից մեկը վերաբերում է հենց Ասոցացման համաձայնագրի տեքստը գաղտնի պահելուն։ «Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ողջ գործընթացը փակ է, չկան քննարկումներ, հասարակությունը տեղեկացված չէ ընթացող գործընթացների մասին։ Սա նույնպես մտահոգիչ է։ Կա անհրաժեշտությունը նախաձեռնել հանրային լսումներ փաստաթղթի վերաբերյալ՝ ներգրավելով հասարակության տարբեր շերտերին։ ՀԱԿ-ը կլինի այդ քննարկումների ակտիվ մասնակիցը, իսկ փաստաթղթի՝ հրապարակային դառնալուց հետո կքննարկվի այն վարչության նիստում»,- ասել է նա։

Նշենք, որ Հայաստանի անունից այս փաստաթղթի շուրջ բանակցությունները վարում է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը նախկինում եղել է ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպանը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաձայնագիրը բավական ծավալուն է՝ մոտ 1500 էջի չափով, որի կարեւորագույն հատվածները առաջին 75 էջերում են։ Այնպես որ, այդ փաստաթուղթը կարդալու եւ «մարսելու» համար բավական երկար ժամանակ կպահանջվի։

Արման ԳԱԼՈՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031