Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյություն չունեցող մի ՀԿ ուսումնասիրում եւ հայտարարություն է տարածում գոյություն չունեցող մի միության մասին

Հուլիս 16,2013 11:28

Երեկ տարբեր լրատվամիջոցներում տարածվեց «Տեղեկատվական անվտանգության եւ ազատության կենտրոն» ՀԿ-ի ուսումնասիրությունն այն մասին, թե ինչու չկայացավ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով ստորագրահավաքը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր ստորագրահավաք, որը անհայտ պատճառներով տեղի չունեցավ։ Եվ այսպես, վերը նշված ՀԿ-ի «խորը ուսումնասիրության» արդյունքում պարզ է դարձել, որ Հովհաննես Ղահրամանյան անունով գրանցված մարդ չկա սոցցանցերում, իսկ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը համացանցում որեւէ այլ կոնտեքստում հիշատակված չէ, ավելին՝ երբ ՀԿ-ն հարցում է ուղարկել ԵՊՀ, այնտեղից հայտնել են, որ Հովհաննես Ղահրամանյան անուն ազգանունով շրջանավարտ մայր բուհը վերջին տարիներին չի ունեցել։ ՀԿ-ն իր հեղինակավոր եզրակացությունն է արել՝ «չկայացած ստորագրահավաքը դասական սադրանք է»։

Խորը ուսումնասիրությունն ու հեղինակավոր եզրակացությունը հասկացանք, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ գոյություն չունի նաեւ «Տեղեկատվական անվտանգության եւ ազատության կենտրոն» ՀԿ-ն։

Արդարադատության նախարարությունից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ նման անվանումով ՀԿ Հայաստանում գրանցված չէ, իսկ ԵՊՀ լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարը հայտնել է, որ ԵՊՀ շրջանավարտի անվան վերաբերյալ որեւէ հարցում իրենք չեն ստացել։ Ստացվում է, որ գոյություն չունեցող մի ՀԿ ուսումնասիրում եւ հայտարարություն է տարածում գոյություն չունեցող մի միության մասին, իսկ այս ամենի կենտրոնում, հասկանում ես, հայ եկեղեցու «կարկառուն սպասավորներից» մեկն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031