Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայի խորհրդարանի փաստաբանը սահմանից վերադարձվել էր

Հուլիս 16,2013 11:23

Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն հուլիսի 9-ին իր մամուլի ասուլիսում հայտնել էր, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իրենից  ներողություն է խնդրել, որ իր մեկնելու կապակցությամբ խնդիրներ են ծագել, եւ որ նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահությամբ անցկացվող համաեվրոպական խորհրդաժողովում էլ իր ելույթի տեքստը համաձայնեցված է եղել կազմակերպիչների հետ:

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, կազմակերպիչներից Առուշան Հակոբյանին (լուսանկարում) հարցրեցինք, թե ինչպես է գնահատում տիկնոջ ասածները:

Նա ասաց. «Ոչ միայն սուտ է, այլ չգիտեմ, ինչ բառ ընտրեմ, ստից ավելի կոպիտ բառ: Ես Մոլդովայի ԶԼՄ-ներով ասել եմ այս մասին»:

Պարոն Առուշան Հակոբյանը տեղեկացրեց մի քանի մանրամասներ:Պարզվեց, որ ՍԴ աշխատակիցները առաջարկել են խորհրդաժողովի մասնակիցներին, որոնք քսաներեքն էին, ավտոբուսով տանել օդանավակայան: Տիկինն ասել է. «Ով հրավիրել է, թող նա գա տանի»:

Հրավիրյալները ութսունչորսն էին, որոնք հանգրվանել էին «Անի» հյուրանոցում:

Մեր կազմակերպիչներն ասել են, որ ոստիկանների ուղեկցությամբ կհասցնենք օդանավակայան: Մոլոդովացի փաստաբանն, ըստ Առուշան Հակոբյանի՝ ասել է. «Ես ինչ գիտեմ, վստահ չեմ, թե ուր կտանեն»:

Տիկինը հրաժարվել է եւ մնացել հյուրանոցում:

ՍԴ աշխատակազմի ղեկավարը անձամբ ինքն է գնացել հյուրանոց, մինչ այդ խոսելով նաեւ ԱԳ կառույցների հետ:

Սակայն մինչ բանակցությունները կընթանային, ինչի համար էր եկել Առուշան Հակոբյանը,հյուրանոց են գնում Ռումինիայի դեսպանատան ներկայացուցիչը՝ Վրաստանի դեսպանատան ներկայացուցչի մեքենայով, և տիկնոջը տանում իրենց հետ: Նրանք տիկնոջը Վրաստանով պիտի ուղարկեին:

Նրանք մեր անվտանգության աշխատակիցներին ցույց են տալիս իրենց վկայականը: «ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ կապվեցինք, Վրաստանի ԱԳ մեր գործընկերների հետ, իսկ ես այն վրացու հետ, որն ուղեկցում էր տիկնոջը: Սահմանից անցել էին քսանհինգ կիլոմետր:Տիկնոջը բերեցինք նորից մեր օդանավակայան, որպեսզի հինգ չվերթ կար, այստեղից ուղարկվեր»,-ասում է Ա.Հակոբյանը:

Նա Մոսկվա չէր ուզում թռչել, իսկ այդ ողջ ընթացքում նրա կողքին էր վրացի ուղեկիցը:

Ի դեպ, չորրորդ նիստը պետք է այդ օրը նախագահեր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, որը սակայն պատճառաբանելով, թե փորձ չունի, հանկարծակիի էր բերել կազմակերպիչներին:

arushan

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գևորգ says:

    Պարզվում է ավելի ստախոսն էլ կա…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031