Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի խոսնակ. «Հիմա «Սմերչ»-ն այդ ի՞նչ զինատեսակ է, որ բոլորիդ վախեցրել է»

Հուլիս 16,2013 11:10

Հատված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցից:

– Վերջերս Ադրբեջանը մեր ռազմավարական կոչված դաշնակցից գնեց հզորագույն «Սմերչ» զինատեսակը..

– Հիմա «Սմերչ»-ն այդ ի՞նչ զինատեսակ է, որ բոլորիդ վախեցրել է, մենք ունենք համարժեքը։ Դա ատոմային ռումբ չէ, որ ասես, կամ թե՝ նեյտրոնային ռումբ են ստեղծել, լազերային ինչ-որ զենքեր ունեն… Չէ, ընդամենը զենք է, որի համարժեքն ունենք նաեւ մենք, ինչի՞ մասին է խոսքը։

– Այդուամենայնիվ, Ձեզ չի՞ մտահոգում ադրբեջանական զինուժի՝ մեկ միլիարդի ռուսական զինամթերքով համալրվելու փաստը։ Ի վերջո, դրանով ադրբեջանական բանակը զգալիորեն հզորացավ։

– Այո՛, գնել են, բայց դա որեւէ բան չի նշանակում։ Նախեւառաջ՝ Դուք գիտեք, որ դա շատ լավ դրամ շորթելու տեղ է, բացի այդ, դրանով ուղղակի ուզում են ահաբեկել։ Մենք պետք է մի բան հասկանանք, քանի դեռ պատերազմական գործողություններ չեն գնում, պատերազմը գնում է տեղեկատվական դաշտում։ Այն, որ իրենք նման բաներով ամեն անգամ ահաբեկում են, դրա վառ ապացույցն է։ Մի ասացվածք կա. «Հաչող շունը չի կծում», դրա համար էլ պետք չէ նման բաներից ահաբեկվել:

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031