Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թուրքերի պատասխանը Աղվան Հովսեփյանին

Հուլիս 16,2013 10:30

Դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ գործունեության նախորդ տասնամյակներում Աղվան Հովսեփյանը անդրադարձած լինի Հայոց ցեղասպանությանը, հետևաբար՝ նրա հայտարարությունը, մի կողմ թողնենք դրա բովանդակությունը, անակնկալ էր: Աղվան Հովսեփյանը հրապարակայնորեն տեսակետ չի հայտնել նաև «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում, երբ 2009թ. հոկտեմբերին Հայաստանը Ցյուրիխում իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի տակ, որով առաջին անգամ Հայաստանը գրավոր կերպով ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու սահմանները, ինչպես նաև՝ իր համաձայնությունը տալիս 1915-ը համապարփակ կերպով ուսումնասիրելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկին:

Անշուշտ, ինչպես յուրաքանչյուր հայ, Հայաստանի գլխավոր դատախազը ևս իրավունք ունի կարծիք ունենալ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ հատուցման թղթածրարի մասին: Սակայն հաշվի առնելով այն իրողությունը, որ Աղվան Հովսեփյանը հայ, ՀՀ քաղաքացի լինելուց  բացի, գլխավոր դատախազ է, արդարացի կլիներ, որ նա իր կարծիքը հայտներ նաև Հայաստան-Թուրքիա ստորագրված, սակայն դեռ չվավերացված երկու փաստաթղթերի շուրջ: Խնդիրն այն է, որ քանի դեռ Հայաստանը չի հրաժարվում այդ երկու արձանագրություններից, որևէ այլ հայտարարություն կամ ցանկություն, որոնք վերաբերում են պահանջատիրությանը, չեն կարող ազնիվ և լուրջ ընկալվել:

Թուրքիային պետք է առիթ, որպեսզի միջազգայնորեն տպավորություն և հասարակական կարծիք ստեղծի, թե Հայաստանը ոչ միայն վարում է հակաթուրքական քաղաքականություն, այլև ներկայացնում ֆինանսական, գույքային և տարածքային պահանջներ:

Եթե իրավամբ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիային ներկայացնել տարածքային և ֆինանսական պահանջների թղթածրար, ապա դա պետք է անել անաղմուկ: Բայց մինչ այդ, կրկնենք, պետք է հրաժարվել ցյուրիխյան փաստաթղթերից:

Թաթուլ Հակոբյան 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031