Լրահոս
Օրվա լրահոսը

Պաստառը ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ

Հուլիս 16,2013 10:27

ՀՀ սահմանադրական դատարանը  այսօր քննության առավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: Քննությունը հունիսի 11-ին հետաձգվել էր:

Քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը (դիմումատուն այդպես էր նշել, չէր գրել՝ ՀՀ նախագահի թեկնածու) վիճարկում էր Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 5-րդ մասի, 26 հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Համաձայն այդ հոդվածների, թեկնածուների ընտրական շտաբների վրա  տեղադրված ցուցանակները քարոզչական տպագիր նյութ չեն համարվում, եթե թեկնածուներին դեմ կամ կողմ  կոչեր չեն պարունակում: Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչը քաղաքից բացակայում է, իսկ զեկուցողը՝ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հայտնեց, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշում է ընդունվել, ուսումնասիրվել են գործի բոլոր նյութերը:

Ի դեպ, հարցում էր արվել նաեւ հոգեբաններին, թե պաստառներն ինչ ազդեցություն կարող են ունենալ: Դատարանը մտել է խորհրդակցական սենյակ:

ՍԴ նիստից հարգելի պատճառներով բացակայում էր ՍԴ անդամ Կիմ Բալայանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031