Aravot.am-ի տեղեկություններով՝ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին տեղափոխել են Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ որպես հոգեւոր սպասավոր, ազատելով Արարատյան հայրապետական թեմի Արարատ միության հոգեւոր հովվի պարտականություններից:
Մեզ չհաջողվեց կապվել Տեր Հակոբի եւ Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանի հետ, երկուսի հեռախոսահամարներն էլ այս պահին անջատված են:
Իսկ լուրերն այն մասին, թե Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը «մատների արանքով» է նայել երիտասարդաց միության ղեկավարի իր պարտականություններին, եւ, որ աղանդների արտահոսքի պատճառ է դարձել` չեն համապատասխանում իրականությանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ