Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Սյունիքի մարզում վախի մթնոլորտի մասին՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը հերքեց, որ նման բան կա. «Ինչի՞ պիտի վախենային Սուրեն Խաչատրյանից: Ես նրան հարգում եմ, մինչեւ հիմա էլ հարգում եմ ու հարգելու եմ: Ես գտնում եմ, որ ղեկավարը պիտի ձիգ լինի, որ ենթակաները տենան՝ զգաստանան, աշխատանքները նորմալ կատարեն, բառադի չլինեն: Այդքան անարխիան, որ լինում է, դա ղեկավարի թուլությունից է լինում»:
Մեր դիտարկմանը, որ ասում են՝ այս տարիներին Սուրիկ Խաչատրյանը բավականին մեծ հարստություն է կուտակել, բազմաթիվ շենքեր, օբյեկտներ իրենով է արել՝ գյուղապետը պատասխանեց. «Հա, ասում են, բայց ամեն ասած հո բան չի: Հիմա ես 6-7 ամիս է, ինչ համայնքի ղեկավար եմ ընտրված: 92-ից 4 հատ տուն եմ առել, 80-90 խոշոր անասուն: Իմ աշխատանքով սարքել եմ, առել եմ, դա հո չի նշանակում, որ թալանել եմ կամ եսիմ ինչ եմ արել: Էդ մարդն էլ իր աշխատանքով աշխատել է, բառադի չի եղել, որ էս կողմ, էն կողմ անի, մարդը խելամիտ աշխատել է, սարքել է»:
Մենք ճշտեցինք՝ եթե այսօր Դուք վատ կարծիք ունենայիք Սուրիկ Խաչատրյանի մասին, չէի՞ք վախենա ասել: Գյուղապետը վստահեցրեց. «Ո՜չ, ո՜չ: Ես ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ էլ: Ընտրություներից հետո ես տեսել եմ էդ մարդը կարճ ժամկետում ինչ ձեւ է աշխատում: Ղեկավարից պիտի յուրաքանչյուր աշխատող մի քիչ զգաստանա: Եթե չզգաստացավ, էդ կազմակերպությունը կազմակերպություն չի դառնա: Ես վախենալու ոչ մի բան չունեմ՝ ով ուզում է լինի՝ ախպերս կլինի, Սուրեն Խաչատրյանը կլինի, ով ուզում է լինի՝ ես պրյամո երեսին էլ կասեմ: Նման մարդուն ո՞նց կարելի է…»:
Մեր հարցին՝ այսինքն «սարքեցի՞ն Սուրեն Խաչատրյանի գլխին» Գորիսի դեպքը՝ Սերյոժա Ամիրխանյանը պատասխանեց. «Այո, շատ հնարավոր է: Ընդհանրապես ամբողջ մարզը գիտի, հայը մի կեղտոտ խասիաթ ունի՝ ում համար ավելի շատ ես անում, էնքան ասում են՝ սա պարտական է, պիտի անի: Սիսիանում ճանապարհներ է սարքել, Գորիսում բնական է, ով էլ լիներ, կաներ, բայց Գորիսում հակառակ պատասխանն է ստանում. գորիսեցիներն ավելի շատ են դժգոհում, քան սիսիանցիներն ու կապանցիները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս գյուղապետի խոստովանությունները, նույնիսկ եթե անկեղծ լինի, խոսում է մեր հասարակության
ծանր, խրոնիկական հիվանդության մասին, որը վարակվեց երկրոդ նախագահ կոչվող դավադիրից, և
շարունակվում է մինչ օրս նրա հետնորդի կողմից: Մեր հասարակությանը պարտադրվեց, ստի, կեղծի,
ստորության, ստրկության, ոհմակային մտածողության, և ոհմակի առաջնորդի բացարձակ իշխանության կանոնները, և հասարակությունը այն դյուրին ընդունեց, առանց դիմադրության:
Կա մի շատ լավ աշխատություն, ՄԻԺԻ հիմնադիր՝ Արմինե Առաքելյանի ,,Ազգ և Անհատ,, որտեղ
խոսվում է այս աղետի սկզբնաղբյուրների մասին:
Երկրների, ժողովրդների կործանումը սկսում է բարոյալքումից, որից հերո տեղի է ունենում,՝ այն
ինչ տեղի է ունեցել շատ ազգերի ու ազգությունների հետ: