Հուլիսի 13-ին Մոսկվայում հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը իր «Կամազ» բեռնատարով ավտոբուսի էր բախվել, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Այդ դեպքից հետո Դումայի պատգամավորները ցանկանում են նոր օրենք ստեղծել Ռուսաստան գնացող վարորդների համար: Հայտնում է «Էն Տե Վե»-ն:
Ըստ նոր օրենքի, օտարերկրյա վարորդները կրկին քննություն կհանձնեն վարորդական իրավունքներ ստանալու համար, իսկ Ռուսաստանում նրանք այլևս չեն կարող մեքենա վարել առանց ռուսական վարորդական իրավունքների:
«Իզվեստիա» թերթը հայտնել է, որ խորհրդարանական հանձնաժողովն արդեն քննարկում է օրինագիծը, և հույս ունեն, որ այն ընդունել աշնանային նստաշրջանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ