Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսան Ալեքսանյանի նախընտրական շտաբ. «Մրցակից երկու ուժերի կողմից բաժանվել է ընտրակաշառք»

Հուլիս 15,2013 21:11

Ս.թ. հուլիսի տասնչորսին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների հրապարակման ընթացքն արդեն իսկ հնարավորություն է տալիս ափսոսանք հայտնելու, որ Պռոշյան համայնքը կորցրեց իրապես թափանցիկ, օբյեկտիվ, ազատ ու արդար ընտրությունների միջոցով համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունը։

Հույս կար, որ տարիների ընթացքում համայնքում ձևավորված անառողջ մթնոլորտը, արհեստականորեն ձևավորված երկու բևեռների առճակատումն իր հանգուցալուծումը կստանա արդար ընտրությունների կազմակերպման և անցկացման միջոցով։

Ցավով արձանագրում ենք, որ ոչ միայն նման բան տեղի չունեցավ, այլև անվստահության մթնոլորտն էլ ավելի անառողջ ու հեռուն տանող վտանգավոր մեկնարկի հիմք հանդիսացավ։

Մենք հաստատակամորեն արձանագրում ենք, որ մրցակից երկու թեկնածուների կողմից օգտագործվեցին հնարավոր և անհնար բոլոր միջոցները՝ ազդելու ընտրությունների վերջնական ելքի վրա։ Արդյունքում՝ մի կողմից առկա է «Պյուռոսյան հաղթանակ», մյուս կողմում՝ պարտված համայնք ու պարտված ժողովուրդ։

Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ համայնքում համառ խոսակցություններ են պտտվում, որ մրցակից երկու ուժերի կողմից էլ բաժանվել է ընտրակաշառք, ինչը հավելյալ ապացուցման կարիք ունի, և ենթակա է իրավական գնահատականի։

Այսպիսով, արձանագրում ենք, որ այս ընտրություններով էլ ավելի խորացվեց համայնքում տիրող անառողջ մթնոլորտը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ինչի պատասխանատվությունը, մեր խորին համոզմամբ, կրում են այսպես կոչված «Պատերազմի» դուրս եկած երկու մրցակից ուժերը։

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ մեզ համար հավասարապես անընդունելի են երկու կողմերի որդեգրած գործելակերպը։

Եվ նախընտրական, և հետընտրական ժամանակահատվածում վերջիններիս դրսևորած վարքագիծը համայնքի ղեկավարի թեկնածու Ալեքսան Ալեքսանյանին վարկաբեկելու, ստահոդ, զրպարտիչ տեղեկություններ տարածելու հանգամանքը, ոչ այլ կերպ, քան անբարոյականություն անվանել հնարավոր չէ: Ինչպես ասում են՝ մեկը մյուսին իսկապես արժանի են։

 

Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու Ալեքսան Ալեքսանյանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031