Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր երկիրը բավականաչափ պաշտպանված չէ». Կամավոր

Հուլիս 15,2013 21:00

«Կամավորական ջոկատի հիմքն ենք ուզում դնել, պատրաստ կլինենք ցանկացած պահի մարտնչել թշնամու դեմ: Մոտ 40 կամավորներ են հավաքվել: Մենք թե հոգեպես, թե ֆիզիկապես պատրաստվելու ենք պաշտպանել մեր հայրենքիը»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Կամավորական ջոկատ»-ի հրամանատար Արտավազդ Սարուխանյանը:

Պատերազմական սպառնալիքի պայմաններում արդեն մեկ շաբաթ է, ինչ «Հայազնը» կոչ է ուղղում հայրենապարտ եւ քաղաքացիապես գործուն երիտասարդությանն այսօրվանից նախապատրաստվել հավանական պատերազմին, կազմակերպված մասնակցելուն`մասնավորապես կազմավորել կամավորական ջոկատներ:
Որպես գործնական առաջին քայլ, այսօր կլինի առաջին հանդիպումը կամավորական ջոկատների շարքերը համալրել ցանկացող երիտասարդների հետ:

Պարոն Սարուխանյանի պնդմամբ՝ պարապունքներ են անցկացվելու մարտական պատրաստվածության, կանոնադրական եւ ֆիզիկական կողմերով: Օգոստոս ամսին կամավորները գնալու են Արցախ, այնտեղ տեղի կունենան առաջին պարապունքները: Նպատակն է՝ պաշտպանել հայրենիքը, քանի որ թշնամու սպառնալիքները բավականին լուրջ են. «Ունենք հզոր բանակ, բայց դա չի նշանակում, որ քաղաքացիները պետք է հանգիստ տանը նստեն, հասարակությունը պետք է պատրաստ լինի պատերազմին: Իրականությունից փախչել հնարավոր չէ: Թշնամին միշտ պատրաստ է, մենք էլ պետք է պատրաստ լինենք»:

Կամավոր Արմեն Մկրտչյանի խոսքով՝ նրանք ցանկություն ունեն հայոց բանակի կողքին ստեղծել կամավորական զորամիավորում.

«Պատրաստ եմ հարկ եղած դեպքում կանգնել իմ հայրենիքի կողքին, որպես զինվոր: Շարժումը իր նպատակին կհասնի, դրանում համոզված եմ, որովհետեւ ցանկացած անկեղծ նախաձեռնություն ի վերջո հաղթանակի է հասնում: Անվտանգության մեծագույն խնդիր ունի մեր երկիրը, թշնամին ամեն օր հայտարարում է պատերազմի մասին, դա նշանակում է, որ մեր երկիրը բավականաչափ պաշտպանված չէ, թշնամին ունի համարձակություն ինչի դիմաց պետք է պայքարել: Մենք մեր հողերի համար ենք պայքարելու, կուռ ու ամուր ենք լինելու»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031