ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն նշանակելու եւ ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին որոշումն այսօր քննարկվեց ԿԸՀ-ում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրություն է ստացվել, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Արձանագրությունը կազմվել է հուլիսի 11-ին եւ միաժամանակ ներկայացվել է Վ. Հակոբյանի կողմից ԱԺ նախագահին ուղղված դիմումը, որով նա խնդրում է դադարեցնել իր պատգամավորական լիազորությունները, քանի որ, նշանակվել է Սյունիքի մարզպետ:
ԿԸՀ-ն հիմք ընդունելով ՀՀ ԱԺ նախագահի արձանագրությունը եւ առաջնորդվելով օրենքով՝ որոշել է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին անցկացնել պատգամավորի լրացուցիչ ընտրություն:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ