Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր Երվանդ Մանարյանը սկզբում Տեր-Պետրոսյանի հետ, հետո՝ Րաֆֆիի, հիմա էլ՝ Սէֆիլյանի (Տեսանյութ)

Հուլիս 15,2013 19:45

Դերասան, մտավորական Երվանդ Մանարյանը օրերս Ազատության հրապարակում մասնակցում էր Նախախորհրդարանի հանրահավաքին: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Ձեզ մշտապես տեսնում ենք ընդդիմադիր տարբեր գործիչների կողքին՝ տարբեր հանրահավաքներում: Նախկինում կանգնած էիք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, հետո՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, հիմա էլ Նախախորհրդարանի հետ եք, ինչո՞վ է դա պայմանավորված, որ տարբեր քաղաքական ուժերի կողքին եք կանգնում:

Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Քաղաքացին պիտի հետաքրքրություն ունենա այդ հարցերի նկատմամբ, ամեն ինչի նկատմամբ պիտի հետաքրքրություն ունենա»: Մենք ճշտեցինք՝ միայն հետաքրքրության համա՞ր եք այստեղ: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներին Երվանդ Մանարյանը նույնիսկ հարթակից ելույթներ էր ունենում: Նա պատասխանեց. «Սկզբում հետաքրքրությունը, հետո մնում ես մենակ, ծանրութեթեւ ես անում, թե այսօր ինչ լսեցիր, ինչ տեսար, որը ինչ պետք է, որն է ճիշտ, որն է սխալ»:

Երբ Երվանդ Մանարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էր, հետո կանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, տպավորություն էր, որ հիասթափություն կա Կոնգրեսից: Դերասանի մեկնաբանությամբ՝ «Դուք եք պարզապես այդպես ներկայացնում: Դուք գալիս եք, նայում եք, տեսնում եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած է, այս ծեր դերասանը այնտեղ կանգնած է, ուրեմն դա ի՞նչ է: Մարդ ես, կանգնած ես, դա ոչինչ չի նշանակում: Ի՞նչ է նշանակում»:

Մեր դիտարկմանը, որ Դուք միշտ մասնակցում եք ընդդիմադիր ուժերի հավաքներին՝ Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Այո, այդպես է, բայց ցավոք սրտի մեր հասարակության մեջ ընդդիմադիր հասկացողությունը մի քիչ միակողմանի է ընկալվում: Այդպես չի: Ընդդիմադիրն էլ հասարակության մի մասն են, որովհետեւ եթե դու էլեկտրական հոսանքի միայն դրականը միացնես՝ լամպը չի վառվի, էն մեկն էլ պիտի միացնես: Ծայրերը պիտի իրար միանան, որ լամպը վառվի, մենք էլ էն մեկն ենք ուզում: Լավ, իշխանությունը դրական եղավ, բա մյո՞ւսը: Մենակ իշխանությունը չի կարող ոչինչ անել»:

Մեր հարցին՝ այսօր կա՞ ընդդիմության ներսում այն պոտենցիալը, որ կարող է որեւէ փոփոխություն անել երկրում՝ Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե մենք այստեղ նստած ենք եւ հիմա դու իմ տարիքի մարդուն բան ես հարցնում, ուրեմն կա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երվանդ Մանարյանը Հայ ազգի խիղճն է, պատիվն է, և բարոյական չափանիշը:
    Ցավոք, պարզվում է, որ Մանարյանի նման մարդիք շատ քիչ ունենք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031