Լրահոս
Օրվա լրահոսը

Կավարտ գետակն արտասովոր տեսք էր ստացել (Ֆոտոշարք)

Հուլիս 15,2013 18:21

Կապանի բնակիչներից ահազանգ ստացանք, որ երեկ ժամեր շարունակ Ողջի գետ թափվող Կավարտ վտակով մոխրագույն ու փրփուրներով հագեցած ջուր էր հոսում: Բնակիչների պատմելով՝ նման տարօրինակ գունային երանգ ունեցող ջուր գետով այսքան ժամանակ չէր հոսել:

«Սենց բան էսքան վախտ չէինք տեսել: Դեղնավուն կամ հողագույն ջուր հոսած կար էս գետով, բայց կապտավուն ու մոխրագույն տեսքով գետը չէինք տեսել, ինքն էլ շատ փրփուրներով», – ասում են գետի տեսքից զարմացած բնակիչները:

Նկարագրված պատկերը  երեւում է Կապանի թիվ 1 դպրոցից վերեւ արված գետի կադրերում: Մեր ահազանգից հետո ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի  մասնագետներն այցելեցին տեղանք եւ փորձեցին պարզել ստեղծված իրավիճակի պատճառը:

«Այս պահին տվյալ տեղանքում ենք: Որքանով հասցրել ենք ուսումնասիրել տարածքը, արտասովոր տեսք ունի գետը, հետքերը երեւում են եւ գունային երանգն էլ թույլ արտահայտված ձեւով նկատելի է: Մինչեւ այս պահը մեր կատարած ուսումնասիրությունից պարզվել է, որ գետի աղտոտումը կապ չունի նախկին կենտրոնական հանքավայրի եւ Լենգրուպայի գործարանի հետ, քանի որ գետի աղտոտումը  նկատելի է մինչեւ Աշոտավան հասնելն ընկած տարածքում եւ դրանից ներքեւ կրկին հետքեր չկան: Ներքեւում գտնվող ավտոլվացման կետերը նույնպես չեն կարող ազդեցություն ունեցած լինել, քանի որ գունափոխված հատվածը դրանցից վերեւ  է գտնվում: Երեկվա դրությամբ հնարավոր կլիներ շատ արագ պարզել պատճառը, այսօր համեմատաբար թույլ է արտահայտված, ուստի մեզ դեռ չի հաջողվում գտնել աղտոտման աղբյուրը», – ասաց Լեւոն Պետրոսյանը եւ խոստացավ լրացուցիչ տեղեկություններ հայտնել որեւէ մանրամասներ պարզելու դեպքում:

PrevPhoto
NextPhoto

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031