«Իհարկե դա հայկական կողմի շահերի տեսանկյունից անընդունելի էր: Չնայած հայ-ռուսական հարաբերություններում չկա որեւէ իրավական կետ, որով նա հարկադրված կլինի հակառակորդին զենք չվաճառել: Բայց իմ կարծիքով, սա ավելի շատ բարոյական հարթության մեջ գտնվող հարց է»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ասածը՝ այն, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը դավաճանական գործարք էր, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար այս գործարքը կարող է ծանր հետեւանքներ ունենալ, քանի որ ապակայունացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ հատկապես պատերազմի վերսկսումը նաեւ վերաբերվելու ու տարածվելու է ողջ Կովկասով մեկ, այդ թվում նաեւ Հյուսիսային Կովկասում:
«Քաղաքական հաշվարկների առումով Ռուսաստանը լուրջ սխալ է գործել ոչ միայն իր հայկական դաշնակիցների նկատմամբ՝ այլեւ սեփական անվտանգության եւ տարածաշրջանային անվտանգության առումով»:
Դիտարկմանը, թե նոր սպառազինումը նոր ագրե՞սիա է հասունացնում՝ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց.
Կարդացեք նաև
«Բոլոր դեպքերում պատրաստում է կողմերին պատերազմի: Հայկական կողմն ամեն ինչ արել է, որ անվտանգությունը տարածաշրջանում պահպանվի եւ այդ անվտանգությունը պահպանվել է ոչ թե ի շնորհիվ երկրների քաղաքական հայտարարությունների, այլ՝ մեր զինված ուժերի պատրաստակամության: Դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ երկրի անվտանգության համար, բացի դրանից, ցանկացած սպառազինումը Ադրբեջանի կողմից, ցավոք սրտի, կարող է խթանել սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Գիտենք որ եթէ Հայաստանի և Ադրբէջանի միջև պատերազմը վերսկսի, տուժողներիցը կը լինեն Ամերիկան ու Եւրոպան նոյնպէս, որովհետև նաֆթի խողովակաշարի հարւածումի խնդիր կարող է լինել, իսկ այդ ձեռք է տալիս Ռուսաստանին, նրա (Ռուսաստանի) ինչ հոգն է Հայաստանը կը ներքաշւի պատերազմի մէջ, պատմութիւնը փաստել է, որ Ռուսաստանը իր շահերի համար չի վարանի ժամանակ երես թեքել Հայաստանից: