«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի խոսքին, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը դավաճանական գործարք է եղել, եւ պատասխանելով հարցին, դուք համաձա՞յն եք այս կարծիքին, ասաց. «Իհարկե՝ ոչ»:
Դիտարկմանն էլ՝ արդյոք այդ զենքն ուղղված է խաղաղ բնակչության դե՞մ, ինչպես որ ասում է պարոն Աղաբեկյանը, Կարապետյանը նշեց. «Չգիտեմ այդպես է, թե ոչ, բայյց որեւէ լավ բան դրանում չկա, որ Ադրբեջանը զենք է գնում, լինի դա Ռուսաստանից, թե մեկ ուրիշից: Բայց այսքան մարդ խոսեց այդ մասին եւ որեւէ մեկն իրեն հարց տվե՞ց, թե ինչու հիմա… Ֆեյսբուքից սկսած՝ բոլորը անխտիր ճառում են, խոսում դավաճանություններից ու հազար ու մի բանից, բայց իրենք տեղյա՞կ են, թե ինչպես է գործարքը կատարվել, ովքեր են դա լոբբինգ արել, ինչու է հիմա Ռուսաստանը համաձայնել այդ վաճառքին:
Ես կատեգորիկ վատ եմ վերաբերվում որեւէ մեկի կողմից Ադրբեջանին զինելուն»:
Իսկ թե ինչ էր նշանակում Ադրբեջանին զինելու այս քայլն ի՞նչ ուղերձ էր, Կարապետյանն ասաց. «Այ, հենց դրա մասին է խոսքը, բայց ես հակառուսականության դաշտ չեմ ուզում մտնել, որովհետեւ դա պտղաբեր չէ, այդտեղ ոչ մի բան չկա: Երբ նայում եմ կարծիքները, լուրջ քննարկումներ այն մասին, թե ինչի կարող է դա բերել, եւ կամ ինչպես վարվել հետագայում՝ չեմ տեսնում: Ես տեսնում եմ դրա հակառուսականությունը, որը, իմ կարծիքով, թելադրվում է Սերժ Սարգսյանի եւ իր ադմինիստրացիայի կողմից: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն իր ադմինիստրացիայի հետ միասին՝ մեզ հակառուսական հիստերիայի մեջ են գցում ու դա էլ է հասկանալի… Ինչ վերաբերում է այդ գործարքին, ապա դրանից շատ քիչ մարդ է տեղյակ եղել: Իսկ մենք դրանով պրոֆեսիոնալ ենք զբաղվում, որ ապագայում էլ նման բաներ չլինեն»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ