«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 12-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` դատապարտելով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` Հայ իրավաբանների միջազգային համաժողովի ընթացքում հնչեցրած հայտարությունները:
«Նման բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյանի նման հայտարարությունները այդ երկրում տիրող խնդրահարույց տրամադրությունների արտացոլումն են: Այդ մոտեցումները վերաբերում են ինչպես Թուրքիայի տարածքային ամբողջականությանն, այնպես էլ թուրք-հայկական հարաբերություններին: Դրանք նաև հակասում են այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը միջազգային կազմակերպությունների առջև` որպես ՄԱԿ-ի և ԵԱՀԿ անդամ պետություն: Պետք է հստակ ըմբռնել, որ որևէ մեկը չի կարող հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային», – նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի` ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ:
Հուլիսի 5-ին Երևանում կազմակերպված Հայ իրավաբանների միջազգային համաժողովի ընթացքում Աղվան Հովսեփյանը հայտարարել էր. – «Իմ խորին համոզմամբ` Ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»:
աղվան մի ասա, մի ասլան բալա ասա: Տեսա՞ք թուրքերին մենակով ոնց կզըցրեց: