Հայաստանցի 84 կգ հունահռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում այսօր երեկոյան պայքարելու է չեմպիոնի կոչման համար:
Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալան Խուգաեւն է: Եզրափակչի ճանապարհին Մաքսիմ Մանուկյանը միմյանց ետեւից պարտության է մատնել Բաստիան Կուրցին (Գերմանիա), Լասլո Աթիլա Անտունովիչին (Հունգարիա), Նուրսուլթան Թուրսունովին (Ղազախստան) եւ Ժան Բելենյուկին (Ուկրաինա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ