Զոհը Թենեսիի բնակիչ, 54-ամյա Սթիվեն Ամարալն է:
Նրա բակ է մտել երիտասարդ մի զույգ եւ կինը ջրավազանում մերկ լողալու թույլտվություն է խնդրել: Տղամարդը, հասկանալի է, սիրով համաձայնել է: Մինչ մերկ կինը ջրում զովանում էր, իսկ Սթիվենն ափին նստած վայելում էր տեսարանը, անծանոթ տղամարդը ծխախոտ գնելու պատրվակով հեռացել է: Բայց ոչ թե խանութ, այլ տանտիրոջ տուն: Մի որոշ ժամանակ անց նա վերադարձել է եւ նրանք շնորհակալություն հայտնելով հեռացել են: Իսկ երբ Սթիվենը մտել է տուն, տեսել է, որ չկան ատրճանակը, ոսկեղենը եւ դեղորայքը. ընդհանուր առմամբ` $ 1200 արժողությամբ: Ոստիկանությունը ֆիքսել է չարագործներին, բայց չի ձերբակալել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ