Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների՝ «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի չորրորդ փուլի բացումը:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա, մասնավորապես նշեց. «Կատարվել է ձեր երազանքը, «Արի տունը» հնարավորություն է ընձեռել տեսնել Հայաստանը, լինել Հայրենիքում, ընկերներ գտնել ու լինել հավերժ կապված Հայաստանին: Խորին շնորհակալություն բոլոր հյուրընկալ ընտանիքներին, ծրագրի կազմակերպիչներին, Սփյուռքի կառույցներին, դպրոցներին, ծնողներին, ովքեր նպաստեցին, որ դուք Հայաստանում 14 հրաշալի օր անցկացնեք: Շնորհակալություն քաղաքապետարանին, մարզերի ղեկավարներին: Հատուկ շնորհակալություն բժիշկներին, որոնք այս 14 օրը պետք է անգործ մնան, քանի որ դուք պետք է առողջ ու առույգ լինեք: Այս օրերի ընթացքում դուք կբարեկամանաք ու կընկերանաք իրար հետ, Հայաստանից կհեռանաք նոր զգացումներով ու մտքերով, որ նորից պետք է գաք Հայաստան»:
Նախարարը հատուկ ողջունեց առաջին անգամ ծրագրին մասնակցող այն պատանիներին ու երիտասարդներին, ովքեր եկել են Իրաքից, նաև՝ Նիդեռլանդներից, Լատվիայից, Բելգիայից, Բելառուսից, Արգենտինայից, Սիրիայից, Ռուսաստանից ու Վրաստանից եկած երեխաներին:
Ելույթ ունեցավ Թբիլիսիի Մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարախումբը:
Կարդացեք նաև
Ծրագրի չորրորդ փուլին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 150 երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ