Սանկտ Պետերբուրգ, ՌՖ, հուլիսի 11, 2013 – Մայքրոսոֆթ Կորպորացիան հայտարարել է Մայքրոսոֆթի համաշխարհային Երևակայության Գավաթ առաջատար ուսանողական ամենամյա մրցույթի հաղթողներին։ Հաղթող նախագծերը հայտարարվել են երեք հիմնական կատեգորիաներում՝ Ինովացիա, Խաղեր և Համաշխարհային Քաղաքացիություն։
Հաղթողները հայտարարվել են Երևակայության Գավաթի մրցանակաբաշխության ժամանակ՝ պատմական Ալեքսանդրինսկի թատրոնում, որտեղ ներկա էին ավելի քան 800 ուսանող, ժյուրիի անդամներ, միջոցառման գործընկերներ, ողջ աշխարհից ժամանած լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ութսուն յոթ ուսանողական թիմեր 71 երկրներից մրցեցին համաշխարհային եզրափակիչ փուլում։ Ողջ տարվա ընթացքում Երևակայության Գավաթ միջոցառման համար Մայքրոսոֆթը պարգևատրել է ավելի քան 1 մլն դոլար։ «Արդեն 11 տարի է, ինչ Երևակայության գավաթը ոգեշնչման եւ նորարարության վայր է հանդիսանում ողջ աշխարհի ուսանողների համար», – ասում է Սթիվ Գուգգնհայմերը՝ Մայքրոսոֆթի Կորպորատիվ փոխնախագահը։ «Այն ուսանողները, որոնք մասնակցում են այս մրցույթին, ներկայացնում են իրենց երկրների նորարարությունները և միանալով միմյանց՝ ստեղծում են նոր ծրագրեր և ծառայություններ, որոնք ուղղված են աշխատելու, սովորելու և միմյանց հետ համագործակցելու ընթացքի բարելավմանը։ Մենք անչափ հպարտանում ենք Երևակայության գավաթի բոլոր մասնակիցներով, ովքեր ներկայացրեցին իրենց փայլուն ծրագրերն ու տեխնոլոգիաները այս շաբաթվա ընթացքում»։
Երևակայության գավաթը 2013-ի Հաղթողներ
Նորարարություն Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար – Colinked թիմ՝ Մեծ Բրիտանիա։ Նախագիծ՝ SoundSYNK։ Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – DORA թիմ՝ Սլովենիա։ Նախագիծ՝ DORA։ Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար – MYRA թիմ՝ Թայլանդ։ Նախագիծ՝ SkyPACS։
Կարդացեք նաև
Խաղեր Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար – Zeppelin թիմ՝ Ավստրիա։ Նախագիծ՝ Schein։
Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – Solite թիմ՝ Ինդոնեզիա։ Նախագիծ՝ Save the Hamsters։
Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար – Banzai թիմ՝ Ֆրանսիա։ Նախագիծ՝ Seed։
Համաշխարհային Քաղաքացիություն Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար – Team for a Better World թիմ՝ Պորտուգալիա։ Նախագիծ՝ For a Better World։ Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – Omni-Hearing Solution թիմ՝ Թայվան։ Նախագիծ՝ Omni-Hearing Solution։ Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար – Confufish Royale թիմ՝ Ավստրալիա։ Նախագիծ՝ Foodbank Local։
Երևակայության Գավաթ Մրցույթի մասին
Մայքրոսոֆթի Երևակայության Գավաթը հանդիսանում է համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ծրագիր և ուսանողական մրցույթ, որը հնարավորություն է տալիս սովորելու և մրցելու՝ կիրառելով նորարար հարթակներ, գործիքներ և ծառայություններ։ Այս տարի Երևակայության Գավաթի 11-րդ մրցույթն էր, որի եզրափակիչը կայացավ Սանկտ Պետերբուրգում, ՌՖ, հուլիսի 8-11-ը։ Ուսանողները կարող են գրանցվել և մասնակցել Երևակայության Գավաթ մրցույթում այցելելով https://www.imaginecup.com։