Լրահոս
Օրվա լրահոսը

Սև ցուցակում հայտնվել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը

Հուլիս 15,2013 16:04

 

2013 թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և խնդրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Հարցումն ուղարկելուց 16 օր հետո նախարարությունը անհիմն մերժում էր տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք պարունակում են առևտրային գաղտնիք այն կազմակերպությունների վերաբերյալ, ում հետ կնքվել են պայմանագրերը (տես`  https://givemeinfo.am/hy/case/1182/):

Մատնանշելով մերժման անհիմն լինելը` ԻԱԿ-ը 2013թ.-ի հունիսի 24-ին կրկնակի հարցմամբ էր դիմել նախարարությանը` ևս մեկ անգամ խնդրելով տրամադրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Այս պատասխանը ևս համարվել է անհիմն մերժում, քանի որ նախարարությունը հայտնել է տվյալներ նախարարության կնքած պայմանագրերի վերաբերյալ, սակայն պայմանագրերի պատճենները կրկին չի տրամադրել(տես` https://givemeinfo.am/hy/case/1222/): Նշենք, որ նախարարությունը հայտնել է, որ կնքել է 19 պայմանագիր, իսկ իր կնքած այդ պայմանագրերից 4-ը տեղադրել է նաև ՀՀ կառավարության www.e-gov.am կայքում : Ուստի անհասկանալի է, եթե կարելի է հրապարակել մի քանիսը, ապա ինչու չի կարելի հարցման դեպքում տրամադրել դրանք կամ մյուսները:

Թեև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ.-ի 2-րդ եռամսյակում տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ուղարկել է տեղեկություն ստանալու 65 հարցում (այդ թվում` կրկնակի հարցումներ), սակայն տեղեկություն տնօրինող բոլոր մարմիններն էլ արձագանքել են ԻԱԿ-ի հարցումներին` առաջին կամ կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան: Հարկ է, սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, սև ցուցակում չեն արտացոլվում: Ուստի 2013թ.-ի հուլիսի 1-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Սև ցուցակը կազմելու է խստացված  չափորոշիչներով` https://foi.am/hy/news/item/1270/:

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031