Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցներին

Հուլիս 15,2013 15:48

Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ծաղկաձորում կայացած Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցներին:

Համաժողովը կազմակերպվել էր հուլիսի 11-15-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և կոչված է նպաստելու օտարագիր հայ գրողների ներուժի համախմբմանը, նրանց ստեղծագործությունների ճանաչողության ընդլայնմանը, Հայրենիքի հետ հայ գրողների կապի ամրապնդմանը:

Ողջունելով մասնակից գրողներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը, հատկապես կարևորեց օտարագիր գրողների դերը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում 7 օտարագիր հայ գրողների ներգործությունը օտար գրողների վրա: «Եթե Ձեզանից յուրաքանչյուրն իր բնակության երկրում մինչև 2015թ. մեկ գիրք կամ ուսումնասիրություն գրի Մեծ Եղեռնի մասին, հատկապես եթե ստեղծվեն վեպեր, էսսեներ Ցեղասպանություն վերապրածների մասին և գտնեն իրենց այլազգի ընթերցողին, ապա մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Այնուհետև համաժողովի մասնակից գրողները մասնակցեցին «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Վիլյամ Սարոյան» մեդալներով պարգևատրեց ԱՄՆ-ից ժամանած անվանի գրող  Փիթեր Սուրյանին և Կանադայից ժամանած Քիթ Ղարիբյանին, ով այսօր նշում է ծննդյան 70-ամյակը:

ՀՀ սփյուռքի նախարարը «Արի տուն» ծրագրի մասնակից պատանիներին և աղջիկներին կոչ արեց օրինակ վերցնել օտար ափերում ապաստանած, բայց իրենց հայեցի դիմագիծը չկորցրած ավելի տարիքով գրողներից, բանաստեղծներից:

Համաժողովի մասնակիցները նաև ծանոթացան ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայության հետ տարվող աշխատանքներին:

Անվանի ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանը, հանդես գալով շնորհակալական խոսքով, մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ իմ հայ ժողովրդին, որ միշտ ազնիվ է եղել իմ հանդեպ: Ես սիրում եմ Միացյալ Նահանգները, բայց վերջին սերն իմ Հայրենիքն է՝ Հայաստանը: Եվ այն, ինչ տեսա այսօր, պարզապես հիասքանչ  է»:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին նվիրեց նախարարության պատվերով և նախաձեռնությամբ լույս տեսած «Գրական Սփյուռք» և «Սփյուռք» տարեգրքերը, ինչպես նաև մի քանի այլ աշխատություններ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031