Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում հասունանում է բնապահպանական աղետ. գյուղացիների պնդմամբ մեղավորը գինու գործարանն է

Հուլիս 15,2013 15:37

shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 15-ին, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ նկատել են, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է: Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում արդարացիորեն զայրացած բարձրաձայնում էին, որ պատճառը կայանում է նրանում, որ գիշերը ջրանցքի ջրով ջրել են իրենց ցանկատարածքները ու քանի որ մութ է եղել, չեն նկատել, որ ջուրն աղտոտված է այն աստիճանի, որ անգամ սատկել էին ձկները, որոնց թիվը հնարավոր չի հաշվել, քանի որ շատ-շատ է: Գյուղացիները կարծում են, որ մեղավորը Արարատի մարզում գործող «Արտաշի» գինու գործարանն է, որը ծիրանի մթերումը կատարելուց հետո քիմիական նյութերով լվացել է մթերման պարագաները, ինչից հետո էլ կեղտաջրերը բաց է թողել ջրանցքը: Դալարի գյուղապետը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ ինքն էլ է կարծում, որ գյուղացիները ճիշտ են, իսկ թե ո՞վ է պատասխան տալու գյուղացիների կրած վնասի համար, դեռևս պարզ չի: Կատարվածի մասին գյուղապետն արդեն ներկայացրել է մարզպետարան և Բնապահպանության նախարարություն: Հավաքված գյուղացիները հայտնում են, որ եթե հարցին լուծում չտրվի, ապա իրենք իրենց «նաֆարով» գալու են Կառավարություն, որպեսզի Կառավարությունը լուծում գտնի այս հարցի շուրջ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Էլբակյան says:

    Կարծում եմ նորմալ, քրեական հանցագործություն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031