Լրահոս
Օրվա լրահոսը

Հարությունովը հերքում է, Մարգարյանը՝ հաստատում

Հուլիս 15,2013 15:30

Aravot.am-ը  hուլիսի 5-ին տեղեկություն էր հրապարակել, որ Մոսկվայում՝ առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի երիտասարդական կուսակցության նախկին նախագահ Սարգիս Ասատրյանը: Վերջինս արդեն մի քանի տարի է՝ բնակվում էր Մոսկվայում եւ Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր:

Մի քանի օր անց Մոսկվայի հայ համայնքի ղեկավար կազմը ներկայացնող գեներալ Ռոման Հարությունովը հերքեց, որ Սարգիս Ասատրյանը եղել է Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահը եւ որ իրենք Ասատրյանի հետ ընդհանրապես ոչ մի կապ չեն ունեցել:

«Առավոտի» հետ զրույցում «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության նախագահ Գառնիկ Մարգարյանն ասաց, որ իր ձեռքի տակ պաշտոնական փաստաթուղթ կա այն մասին, որ հունիսի 28-ին փակ դատական նիստում կայացվել է Սարգիս Ասատրյանի կալանքի մասին որոշում եւ վերջինիս կալանավորել են: Ս. Ասատրյանին բավականին ծանր մեղադրանք է ներկայացվել, նախաքննություն է ընթանում եւ Գառնիկ Մարգարյանը ճիշտ չի համարում այս փուլում մեկնաբանություններ անել: Միայն անդրադառնալով գեներալ Հարությունովի հայտարարությանն՝ ասաց. «Ես Սարգիս Ասատրյանին ճանաչում եմ շատ վաղուց: Դեռ ՀԵԿ-ը չէր ստեղծվել եւ սերտ կապերի մեջ էր Արտաշես Գեղամյանի հետ: 2003-ի ընտրություններին, երբ ընդդիմությունը տապալվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանը բռնազավթեց իշխանությունը, դրանից հետո Սարգիս Ասատրյանը մեկնել էր Մոսկվա: Իսկ անցյալ տարվա մեր հանդիպման ժամանակ ինքն ինձ տվել էր իր անձնական քարտը, որի վրա նշված է, որ ինքը Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ով ի՞նչն է հերքում՝ դա իր խնդիրն է»: Պարոն Մարգարյանը ցավում է, որ այնպիսի հայ երիտասարդը, ինչպիսին Սարգիս Ասատրյանն է, ովքեր ունեն նորմալ կրթություն, որոշակի դպրոց են անցել եւ մեր երկրի ապագան են, փոխարեն իրենց երկրում տեղ ունենան եւ հեռանկար, հրապուրվում են այդպիսի չարիքով:

Նա նաեւ ափսոսում է, որ Ս. Ասատրյանը, մեծ հաշվով, քավության նոխազ է դառնալու: Մարգարյանը դեռ հույս ունի, որ մեղադրանքը կհերքվի, քանի որ նման մեղադրանքը ստվեր է գցում նաեւ հայ ազգի հեղինակության վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031