Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ւ՞նչ կոշտ վեճ էր եղել Ֆյուլեի եւ ՀԱԿ-ի հանդիպման ընթացքում (Տեսանյութ)

Հուլիս 15,2013 15:10

Օրեր առաջ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հանդիպեցին ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Լ. Զուրաբյանը հանդիպումից հետո հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, իհարկե, եղավ բավականին լուրջ վեճ, և մենք ամեն հարցում համաձայն չէինք: Եվ բավականին կոշտ վեճի դրվագներ էլ եղան»:

Aravot.am-ը Վ. Կարապետյանից հետաքրքրվեց` մասնավորապես ի՞նչ «կոշտ» հարցեր են քննարկվել: Պարոն Կարապետյանը պատասխանեց. «Մենք մեր վերապահումները փոխանցեցինք, որ ԵՄ-ն ոչ բոլոր հարցերում է համախմբված: Լսեցինք այդ խնդիրների վերաբերյալ հանձնակատարի մոտեցումները: Մենք բարձրացրել էինք քաղբանտարկյալների առկայության խնդիրները, որ արհեստական կերպով Տիգրան Առաքելյանի և մեր երիտասարդների գործի քննությունը ձգձգվում է, և չկա որևէ արձագանք ԵՄ-ի կողմից, կամ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխության կոչերը, որոնք հնչում էին ընտրություններից առաջ, մինչդեռ ընտրություններից հետո չկար արձագանք այդ խնդիրների վերաբերյալ: Ուստի որոշակի վերապահումներ են առաջանում, ինչի մասին մենք բաց խոսում ենք մեր գործընկերների հետ»:

Հետաքրքրվեցինք` եվրոպացի չինովնիկների նման պահվածքի պատճառը ո՞րն է: Վ. Կարապետյանը պատասխանեց. «Նրանք շատ ուզում են, որ ՀՀ-ն ստորագրի Ասոցացման համաձայնագիրը և գնում են որոշակի զիջումների, ընդառաջում են ՀՀ իշխանություններին»:

Մեր մյուս հարցին` ինչո՞ւ է համաձայնագրի տեքստը գաղտնի պահվում, պարոն Կարապետյանն այսպես արձագանքեց. «Քանի դեռ բանակցում են, դա նորմալ է, այս հարցում խնդիր չեմ տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    ՈՒ սա մի ժամանակ մեր արտգործնախարարությունում ազատ մուտք ու ելք է ունեցել….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031