Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արմեն Պողոսյանի աղբյուրների. «Տրանսպորտը 50%-ով հաստատ կթանկանա» (Տեսանյութ)

Հուլիս 15,2013 14:56

Տրանսպորտը կթանկանա 50%-ով: Այսօր «Հայացք» ակումբում նման հայտարարություն արեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը, ու վստահեցրեց, թե այս տեղեկությունը հաստատ է եւ իրեն է հասել շատ կոմպետենտ անձից:

«Սպառողների միության» նախագահն անդրադառնալով էլեկտրաէներգիայի ու գազի սակագների բարձրացմանը, նշեց.« Էլեկտրաէներգիան, գազի համեմատ, ստացվում է 30%-ով, ուրեմն պետք է այդ համաչափությամբ բարձրանար»: Բացի այս, պարոն Պողոսյանը, թեեւ արդեն գնացքը մեկնած է համարում, բայց եւ նորից հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի քննարկման ժամանակ, ինչպես որ օրենքն է սահմանում, հասարակական քննարկումներ չեն եղել. «90 օրվա փոխարեն, 20 օրում որոշեցին: Երբ հայտը ներկայացվեց, վարչապետը հայտարարեց` մենք սկսում ենք լայն քննարկումների փուլ, բայց որը նույնպես չկայացավ»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Պողոսյանին հիշեցրինք, որ լսումներ կամ քննարկումներ, ըստ էության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կազմակերպել էր, եւ մի քանի հասարակական կազմակերպություններ էլ մասնակցել են, սակայն ոչ մի ծանրակշիռ հակափաստարկ էլեկտրաէներգիայի թանկացման առումով, չներկայացվեց: Այս առնչությամբ պարոն Պողոսյանն ասաց. «Մենք փորձեցինք ցույցեր կազմակերպել, հանձնաժողովի դուռը պիտի լիներ 15 հազար մարդ, ոչ թե…լսումներին էլ չկարողացան մասնակցել, լսումների սենյակը 22 մարդ էր տեղավորում ու լսումները գնացին այլ ուղղությամբ, ու քննարկումը կործանվեց»:

Մանրամասն` տեսանյութում

Իսկ հարցին էլ, թե ինչո՞ւ տրանսպորտի թանկացման դեպքում հասարակական ընդվզում չի լինում եւ ինչո՞ւ չեն հասարակական կազմակերպություններն էլ կազմակերպում ակցիաներ`պահանջով` գծատերերի գերշահույթները նվազեցնելու հաշվին, ուղեվարձը չթանկանա, պարոն Պողոսյանն ասաց, որ նախ մարդիկ, որոնք ներկրել են ավտոբուսները, տրտնջում են, որ վարկով են ներկրել, ավտոպահեստամասերն են թանկացել.«Սալյարկա եւ այլն ու չեն կարողանում ծախսերը փակել: Բայց, իհարկե, ամբողջ խնդիրն այլ տեղից է գալիս: Մեզ մոտ, երբ կա շանս գին բարձրացնելու, դա կիրառվում է չափազանցված ձեւով»:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին`թանկացումների դեմ, ապա պարոն Պողոսյանը դա քիչ հավանական է համարում, եւ լայնամասշտաբ բողոքի ակցիաներ տեղի չունենալու մեղքի բաժինը նաեւ հասարակական կազմակերպություններինն է, որոնք տարբեր երկրներից տարբեր շահեր ունեն. «Մեր թեւում կան այլ ուժեր, միջազգային ուժեր եւ այլն: Ես մեր մեղքի բաժինն ընդունում եմ: Կան այլ շահեր էլ. 3000 հ/կ-ներ կան. մեկը Լոնդոնում է, մեկը` Ռիո դե Ժանեյրոյում, ամեն մեկը տարբեր շահեր ունեն. չենք կարողանում միացյալ հանդես գալ: 500 միլին դրամի գրանտ տվեցին հ/կ-ներին, նույնիսկ ես չեմ իմացել այդ մասին, բա դա կրիմինալ չի՞: Առյուծի բաժինը հասավ մի քանի ընկերության, որոնց հիմնադիրը նույն մարդն է: Այսպիսի երեւույթներ կան,որ… Ես մինչեւ թանկացումը, պրեզիդենտին ուղղված իմ նամակում, էդ գծատերերի ու թանկացման հարցն ուղղել եմ նախագահին, ոչ մի պատասխան չեմ ստացել»:

Մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031