Հայաստան է ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բանակցություններին հաջորդեց համատեղ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին, թե Վիեննայում կայացած վերջին բանակցություններում իբր կարեւորվել է այն հանգամանքը, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացը «կարող է շարունակվել, եթե Հայաստանը ազատի գրավյալ տարածքները»:
Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը աղավաղված տեղեկություններ է տարածում բանակցություններում քննարկվածի վերաբերյալ: Նա նշեց, որ վերջին բանակցություններում քննարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, ինչպես նաեւ առաջիկա հանդիպումների անցկացման հարցը: Մինչեւ տարվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման շուրջ սկզբունքային փոխըմբռնում կա հայտարարեց Է.Նալբանդյանը:
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ում բանակցությունների եւ մամլո ասուլիսի ավարտին ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան շտապեց ԼՂՀ նախագահի Բակո Սահակյանի հետ հանդիպման: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում արդեն իսկ մեկնարկել են ԵԱՀԿ գործող նախագահի եւ ԼՂՀ նախագահի փակ բանակցությունները:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ