Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան»-ի լոգոն մասոնական նշան է. Խաչիկ Ստամբոլցյան

Հուլիս 15,2013 13:17

«Իմ նպատակը չէ անձնավորել այս կամ այն անձի կատարած քայլը, բայց գիտենք, որ կան կառույցներ, ովքեր ինչ-որ մեկի պատվերն են կատարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ «ազգային-պետական իմունիտետը հարձակման տակ» թեմայի շուրջ նշեց «Մխիթարիչ» բարեգործական ընկերության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը:

Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի լոգոյին, պրն. Ստամբոլցյանը նշեց, որ դա մասոնական նշան է. «Մտածում եմ, որ դա պատահականություն է, ֆիլմերի ցանկում 2 ֆիլմ է բացակայում՝ ադրբեջանական, եւ միասեռականների մասին: Մենք խաղալիք ենք դարձել, կանգնած ենք ծանր արհավիրքի առաջ: Բոլորի նպատակն է քայքայել մեր ազգային ավանդական արժեքները, մարդուն սարքել կառավարելի եւ ոչնչացնել: Մենք կամա թե ակամա, մտնում ենք բռնության տակ, կա մի ահռելի մեքենա, ով խնդիր է դրել վերացնել բնակչությունը, մարդկության ցեղասպանություն է գնում, մարդկության հսկա քանակն արդեն անհրաժեշտ չէ»:

Բանախոսի խոսքով օրենքների պղծությունը սահման չունի: Մարդը հեռացել է իր նորմալ միջավայրից, ամբողջ աշխարհում խախտումներ են գրանցվում, սկսված սննդից, բարոյականից: Փողը ազգից վեր չպետք է դասվի: Օրենքները մարդն է գրում, ինչո՞ւ են ընդունվում օրենքներ, եթե մարդը հավիտենական կյանքի մասին գաղափար չունի:

«Մեր մեջ կան գողեր, հանցագործներ, միասեռականներ, եթե մենք նրանց առանձնացնենք, ապա այս աղտը կտարածվի, սա չպետք է քարոզել որպես ազատ իրավունք: Միասեռականների վիճակը դրվում է բարձր պատվանդանի վրա, մենք բոլորս հպատակվում ենք նրանց առջեւ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031