Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախընտրում է կիսասինթետիկ եւ թանկ ինսուլինը` մերժելով գերմաքուր եւ ավելի էժան ինսուլինը (Տեսանյութ)

Հուլիս 15,2013 13:12

«Էլայ լիլլի» ամերիկյան ընկերությունը, որն ամբողջ աշխարհում հայտնի է մարդու օրգանիզմի՝ ինսուլինին ամենամոտը արտադրող իր ինսուլին դեղամիջոցով եւ համարվում է գերմաքուր ինսուլին արտադրող, ընկերության դեղերն էլ օրիգինալն են, Հայաստանում այս ընկերության դեղամիջոցին այդքան էլ հավանություն չի տրվում: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալված «Էլայ լիլլի»-ի տարածքային մենեջեր Սիլվա Բարսեղյանի խոսքերով, մեր երկիրը գերադասում է իր դիաբետով հիվանդ մարդկանց համար ձեռք բերել կիսասինթետիկ բաղադրությամբ ինսուլին:

Վերջերս կառավարությանը ինսուլին գնելու ցանկություն է հայտնել մի ընկերությունից, որը հենց կիսասինթետիկ ինսուլինի առաջարկ է արել, ընդ որում ավելի թանկ գնով, քան «Էլայ լիլլի»-ի առաջարկն ե եղել կառավարությանը: Վերջնական պայմանավորվածությունը դեռեւս ձեռք չի բերվել, բայց ամերիկյան ինսուլինի հայաստանյան ներկայացուցիչները վստահ են, որ կառավարության ընտրությունը, անհասկանալի պատճառներով, հենց կիսասինթետիկ ինսուլինի վրա էլ կանգ կառնի: Բանակցությունների ընթացքում գնային առաջարկ ստացած երեք ընկերություններից, կառավարությունը միայն նրանց է պայմանագրի նախագիծ ուղարկել:

«Էլայ լիլլի»-ին կառավարությանն առաջարկում է կարճատեւ եւ միջին ազդեցության ինսուլինի 10 մլ սրվակի համար 2103,7 դրամ, իսկ կառավարության նախընտրած կազմակերպությունը, որի անունը Սիլվա Բարսեղյանը նպատակահարմար չգտավ հրապարակել նույն չափաքանակի համար` 3267 դրամով:

Տիկին Բարսեղյանը հաշվարկել է ու պարզել, որ հինգ տարիների ընթացքում, պետությունն իրենց ընկերությունից ձեռք բերելու դեպքում միայն կարճատեւ եւ միջին ազդեցության ինսուլինի 10 մլ սրվակի համար տնտեսում է 146 միլիոն 575. 800 դրամ, իսկ ընդհանուր առմամբ, 251 միլիոն 755.200 դրամ, եթե կառավարությունը ցանկություն հայտնի գնել նաեւ կարճատեւ ազդեցության եւ միջին ազդեցության 10 միլիգրամանոց սրվակներով ինսուլին եւս: Ինսուլին ներկրող ընկերության հետ պայմանագիրը մեր կառավարությունը կնքում է 5 տարով:

Այսպիսի խտրականությունների հանդիպելիս, տիկին Բարսեղյանը վստահեցրեց, որ. «Ցավոք շատ բրենդային ընկերություններ օրիգինալ դեղեր արտադրող, լքեցին Հայաստանը, քանի որ մեզ մոտ դեղարտադրողները պաշտպանված չեն: Հնարավոր է «էլայ լիլի»-ի տարածաշրջանային գրասենյակը նույնպես տեղափոխենք Թբիլիսի: Մեր կազմակերպությունն այստեղ երբեւէ ինսուլինի տենդեր չի հաղթել` չնայած որ ամենալավ ու հարմար գներով ինսուլինն ենք առաջարկում առողջապահության նախարարությանը»:

Տիկին Բարսեղյանը նաեւ ասաց, որ աշխարհում Հայաստանը միակ երկիրն է մնացել, որտեղ դեռ դիաբետիկ հիվանդները դեռ կախված են «սառնարանում պահվող ինսուլինից», մինչդեռ ամբողջ աշխարհն անցել է գրիչների սրվակով եւ քարթրիջներով ինսուլինի գործածմանը, որը հարմար է եւ դրա օգտագործումը տարբեր միջավայրներում ավելորդ հոգս չի պատճառում շաքարային դիաբետով մարդուն:

Սիլվա Բարսեղյանի մեկնաբանություններն ու դժգոհությունները ՀՀ կառավարության վարած քաղաքականությունից այս ոլորտում` առավել մանրամասն` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031