Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Քաղաքականության մեջ ֆորսմաժորային իրավիճակներն անկանխատեսելի են»

Հուլիս 15,2013 13:03

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց «Հայաստանը վիլնյուսյան գագաթնաժողովի նախաշեմին» թեմայով։

«Իրավիճակը հետեւյալն է. նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որպեսզի ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը տեղի ունենա: Սա իսկապես կարեւոր քայլ է, քանի որ այն նոր ճանապարհի սկիզբ է: Իսկ ընդհանրապես` քաղաքականության մեջ ինչ-որ հարցում հարյուր տոկոսով չի կարելի վստահ լինել, բայց այն որ Հայաստանը լուրջ պատրաստվում է, եւ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ` փաստ է»:

Իսկանդարյանը հավելեց, որ վիլնյուսյան այս գագաթնաժողովը շատ կարեւոր է, եւ, որ մենք գնում ենք Վիլնյուս բավականին պատշաճ կերպով:

Իսկ թե ինչ կլինի հետո, պարզ չէ, որովհետեւ` «քաղաքականության մեջ ֆորսմաժորային իրավիճակներն անկանխատեսելի են, որոնց մասին նախապես հնարավոր չէ իմանալ»,- ավելացրեց նա:

Նրա փոխանցմամբ` գագաթնաժողովի ընթացքում ստորագրվելու է փաստաթուղթ, որը թարգմանվելու է 26 լեզուներով եւ ուղարկվելու է վերահաստատվելու:

Իսկանդարյանն անդրադառնալով, հարցին, թե պայմանագրի նախաստորագրումից հետո ինչ բացասական հետեւանքներ կլինեն Հայաստանի համար, եւ ինչպես այն կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա՝ ասաց. «Ղարաբաղյան կոնֆլիկտը փոփոխության չի ենթարկվի»:

Իսկանդարյանն անդրադառնալով ԵՄ-ի հետ համագործակցությունը, հավելեց, որ այն Մաքսային միության հետ կապ չունի. «Մաքսային միություն մեզ ոչ մեկ չի հրավիրել։ Եթե Հայաստանին մի կողմից հրավիրեին Եվրամիություն, մյուս կողմից՝ Մաքսային միություն, ապա դա հնարավոր չէր լինի»։

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031