ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի գնահատականներով, երեկ Պռոշյան համայնքում նորմալ ընտրություններ են կայացել:
Հիշեցնենք, որ Պռոշյանի ՀՅԴ-ական համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետեւանքով՝ երեկ այդ համայնքում արտահերթ ընտրություններ էին: Հիմնական մրցակիցներն էին ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ ՀՅԴ-ական Վովա Սահակյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել էին: ԵՎ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ձեռնպահ մնացին իրենց թեկնածուին պաշտպանող պաշտոնական հայտարարություններից` Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո համայնքում ստեղծված լարված մթնոլորտը մեղմելու համար: Ընտրությունների նախնական տվյալներով, 76 ձայնի առավելությամբ հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն: Իսկ երեկ, օրվա երկրորդ կեսին, ՀՅԴ-ական թեկնածուի կողմից արդեն հայտարարություններ հնչեցին, որ նախորդ գիշերը ՀՀԿ-ն փող է բաժանել:
Նման գնահատականները Հովհաննես Սահակյանը լուրջ չի համարում: Ըստ նրա, քանի որ այլ խախտումներ փաստացի անհնար եղավ արձանագրել, ապա շեշտը դրվեց ընտրակաշառքի բաժանման վրա, ինչն, ըստ էության, ամենադժվար ապացուցելի ընտրախախտումն է եւ հնարավորություն է տալիս միայն դեկլարատիվ հայտարարություններով սահմանափակվել:
«Երեկ Պռոշյանում էր քաղաքական դաշտի` խորհրդարանի պատգամավորների մի մասը, քաղաքական ողջ ներկապնակը, ինչը կայունությունը եւ օրինականությունը պահպանելու լրացուցիչ մեխանիզմ էր, ու չեմ կարծում թե այնտեղ այնպիսի մի ապօրինություն լիներ…Պռոշյանի ողբերգական դեպքերից հետո ես բոլորին, նախ եւ առաջ ընդդիմադիր թեւին, հորդորում եմ, որպեսզի ավելորդ կրքեր չբորբոքեն, չհասունացնեն: Բոլորը պետք է հասկանան, որ յուրաքանչյուր սադրիչ քայլ կամ հայտարարություն, անզգույշ քայլ, նախ եւ առաջ սպանված գյուղապետի ընտանիքի անդամներին, հարազատներին ցավ պատճառել է: Կիրակի օրն այդ համայնքում կայացած ընտրությունները ոչ միայն Պռոշյանի համայնքի ղեկավարի ընտրություններ էին»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ավելորդ կրքերը բորբոքում են միայն և միայն կեղծ Նժդեհականների անառակաբարո պահվածքը,
այդ թվում և ժողովրդին սարգել չքավոր, ապա 5-10 հազար դրամով նրանց գնել, և սարգել իրենց
ստրուկները: Այս հանծագործությունը ևս պետք է դատապարտվի առանց ժամանակի սահնանափակման, ինչպես՝ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը և մյուս ծանր հանցանքները: